Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը սպասում է Հայաստանից ուղիղ ելքի դեպի Թուրքիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր գործընկեր Արարատ Միրզոյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ։ Այդ բանակցությունները տեղի են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքի ֆոնին։ Ընդդիմությունը վճռական լինելով ամեն գնով իր դիրքորոշումը Մոսկվային հասցնելու հարցում՝ հանրահավաքի ժամանակ անցել է ռուսերենի։ Դժվար թե, իհարկե, Լավրովը լսած լինի ընդդիմության հայտարարությունները առ այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը մանդատ չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, ինչպես նաև այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները խաթարում են Երևանի և Մոսկվայի ռազմավարական հարաբերությունները։ Բայց այդ ամբողջ ակցիայի սիմվոլիկան եղել է թափանցիկ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Դիմադրության շարժումը» մայիսի սկզբից ակցիաներ է անցկացնում կառավարության հրաժարականի պահանջով։ Մինչև Լավրովի ժամանումը նրանք դիմել էին պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին առանձին հանդիպման խնդրանքով, ընդգծվել էր, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունը չի ներկայացնում հայկական պետության ու հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը»։ Սակայն հանդիպումը չէր կայացել։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևան էր ժամանել Անկարայից, որտեղ հանդիպել էր իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ թուրքական աղբյուրների` կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ իրենք քննարկել են նաև 3+3 ձևաչափի արդյունավետությունը Կովկասում, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը, մեկնաբանելով Սերգեյ Լավրովի այցը, «Ng.ru»-ի հետ զրույցում ասել է, որ դժվար թե դա լուրջ գործընթացներ պարունակի։ «Երևանի և Անկարայի միջև բանակցությունները դանդաղ են ընթանում: Կողմերը հստակ սպասում են, թե ինչպես կզարգանան համաշխարհային գործընթացները, այդ թվում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը։ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այժմ առաջնահերթություն չէ: Նրա համար շատ ավելի կարևոր է իրավիճակը Ուկրաինայում և իր իսկ գործողությունը Սիրիայում։ Իսկ Մոսկվայի համար գլխավորը տեղյակ պահելն ու իր օրակարգն առաջ տանելն է»,- ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը և նրա գործընկեր Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել, որում իրենց հանդիպումը անկեղծ են անվանել։ Լավրովն ասել է, որ ավարտվում է ճանապարհային հաղորդակցության հարցի համակարգումը, ճանապարհների բացումը ողջ տարածաշրջանում։ Նրա խոսքով, ընդհանուր ըմբռնում կա, որ գործընթացը շարժվում է, թեև «գուցե մենք կցանկանայինք ավելի արագ տեմպեր տեսնել»։ Նա ընդգծել է, որ սահմանների սահմանազատման հարցերում Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել՝ ներառյալ քարտեզներով։

Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին։ Քննարկվել են երկկողմ դաշնակցային հարաբերությունների, Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ընդլայնման հարցերը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում։ 

Այնուամենայնիվ Երևանում կարծում են, որ ռուս նախարարի և Հայաստանի ղեկավարության այցի և բանակցությունների ոչ բոլոր մանրամասներն են հանրությանը հայտնի դարձել։ Մասնավորապես, քաղաքական մեկնաբան Աշոտ Գազազյանը «Ng.ru»-ին ասել է, որ քանի որ Լավրովը Անկարայից է ժամանել Երևան, դա թույլ է տալիս ենթադրել, որ նա որոշ նոր գաղափարներ է բերել հայկական մայրաքաղաք:

«Հնարավոր է, որ Երևանը վերջապես ստացել է այն հարցի պատասխանը, թե իրականում ինչպե՞ս պետք է իրականացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, եթե ադրբեջանական զինուժը ինքնիշխան Հայաստանի տարածքում է ավելի քան մեկ տարի և շարունակում է այնտեղ ամրապնդվել: Հայաստանի իշխանությունները խոսում են մոտ 40 քառակուսի կմ ճանապարհների, արոտավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի զավթելու մասին։ Չնայած իրականում օկուպացված տարածքը կարող է կրկնապատիկ ավելին լինել։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ սահմանազատել և սահմանագծել է յուրովի` չդիմելով ո՛չ ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներին, որոնց մասին խոսում է Մոսկվան, ո՛չ էլ, ըստ էության, առանց ռուս մասնագետների այդ գործընթացում մասնակցության»,- ասել է Գազազյանը։

Նրա խոսքով, կասկած չկա, որ Երևանում խոսք է գնացել ՀԱՊԿ-ի պատրաստության բարձրացման մասին, որ հնարավոր լինի լուծել այն խնդիրները, որոնք ծագում են այդ կազմակերպության անդամ երկրների տարածքում։ Զրուցակիցը միաժամանակ ընդգծել է, որ Երևանում փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ Հայաստանի պարագայում, որի տարածքները զավթել է Ադրբեջանը, ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել իր այն պարտավորությունները, որոնք ամրագրված են այս դաշինքի համապատասխան փաստաթղթերում։

Մեկ այլ կարևոր խնդիր է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Նախիջևանի հետ։ Բաքուն շահագրգռված է այս նախագծի շուտափույթ իրականացմամբ։ Դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, քանի որ նման կերպ բարեկամ երկրների տարածքով ցամաքային ելք է ստանում դեպի Թուրքիա։ Բայց Հայաստանը ծանր քաղաքական վիճակում է: Ավելին, ընդդիմությունը մեծացնում է ճնշումը իշխանության վրա Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում մեղադրելով նրան` ազգային շահերը դավաճանելու մեջ։ Բացի դա միջանցք բացելու գաղափարը չափազանց անընդունելի է հայ հասարակության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյոր
Ամենադիտված