Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական քաղաքապետի քառամյա ձախողումը. ինչո՞ւ հեղափոխությունը չհասավ Արմավիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր ձախողել են իրենց վստահված ոլորտները` այսօր կանդրադառնանք Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է արդեն հեռավոր թվացող 2018 թվականին:

Խուդաթյանը քաղաքը ժառանգել էր մի իրավիճակում, երբ Արմավիրը թե կենսամակարդակի, թե ներգրավված ներդրումների առումով Հայաստանի առաջատար քաղաքներից մեկն էր: Հեղափոխությունից հետո Արմավիրի մարզում աղքատության մակարդակը կազմել է 32.2 տոկոս, ինչը ընդհանուր վերցրած հանրապետության մասշտաբներով ամենավատ ցուցանիշներից մեկն է:

Համայնքի պաշտոնական կայքում առկա տեղեկություններից էլ կարելի է եզրակացնել, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում Արմավիրը բավական բուռն մշակութային կյանքով է ապրել, անց են կացվել տարատեսակ միջոցառումներ, սակայն ոչ մի խոսք համայնքում կատարած ներդրումների, բացված աշխատատեղերի մասին:

Ինքը` Խուդաթյանն էլ չստեղծելով սեփական քաղաքական պրոդուկտը` ստիպված է հպարտանալ նախկինների առաջ քաշած ծրագրերով: Դիցուք՝  Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն նախատեսել էր կառուցել աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն հիմնել: Այդ մասին որոշումը  ընդունվել է և համաձայնությունը կողմերի միջև ձեռք է բերվել դեռևս 2015 թվականին: Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար ընկերությունը 17 մլրդ 490 մլն ՀՀ դրամի չափով (մոտ 37 միլիոն դոլլար) ներդրում պետք է  իրականացներ: 

Քաղաքի լուսավորության խնդիրը իրենք արմավիրցիները այսօր բնավ էլ լուծված չեն համարում: Արմավիր քաղաքի «Լուսավորություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների ամենաբեղուն շրջանը թերևս 2016-2018 թվականներն էին, հենց այս ընթացքում են լուսավորվել քաղաքի փողոցների մեծ մասը: 

Ինչ վերաբերվում է Խուդաթյանի երրորդ հաջողությանը՝ ԵՄ-ից գյուղատնտեսությանը աջակցող վարկեր ստանալուն, ապա փաստենք, որ Արմավիր քաղաքում ԵՄ կողմից գյուղատնտեսության աջակցման տարբեր ծրագրեր լայն թափ են ստացել հենց նախկին քաղաքապետի օրոք:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարներ կազմակերպելու նոու-հաուն նույնպես Խուդաթյանինը չէ, նմանատիպ ճամբարներ Արմավիր քաղաքում քաղաքապետի հանձնարարականով կազմակերպվել են յուրաքանչյուր տարի: 

ՔՊ-ական քաղաքապետի պարծանքի հաջորդ առիթն էլ քաղաքում ջրագծերի փոփոխությունն է և ջրի որակ բարելավումը: Նշենք, որ ջրամատակարարման շարունակական բարելավման նպատակով 2017 թվականից սկսած Արմավիր քաղաքում ուսումնասիրություններ են կատարվել և պարզ էր դարձել, որ առաջնային լուծման ենթակա խնդիր էր ամբողջովին քայքայված վիճակում գտնվող «Արմավիր» ՕԿՋ-ի քլորի սնման խողովակաշարը, որի պատճառով շուրջ 1500 բաժանորդ ստանում էր թերի քլորացված խմելու ջուր: Խնդրի կարգավորման նպատակով տեղադրվել է D=25մմ L=45մ երկարությամբ պոլիէթիլենային խողովակ: Արմավիր քաղաքի բաժանորդները ստանում են նորմերին համապատասխան՝ համային և որակային բարձր հատկանիշներով քլորացված խմելու ջուր դեռևս 2017 թվաականից: 

Ինչպես տեսնում ենք՝ Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետը արդյունավետության առումով ոչնչով չի զիջում իր մյուս գործընկերներին, իսկ վերջինիս կողմից քաղաքի շուրջ քառամյա կառավարումը այլ կերպ, քան ձախողված` պարզապես չես անվանի...

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինի
Ամենադիտված