Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ասում են Զարեհ, հասկանում են Նիկոլ. ինչպե՞ս է «Դիմադրություն» շարժումն ընկալվում օվկիանոսից այն կողմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվեց։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ, դավաճա՛ն» վանկարկումներով  են դիմավորում նրան։ Իրավիճակն ավելի լարվեց, երբ հանդիպման մասնակիցները սկսեցին վանկարկել «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ, թու՛րք», «Նիկոլ, դավաճա՛ն»:  Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։

Լոսանջելեսաբնակ լրագրող Արթուր Սահակյանի խոսքով՝ կար մի ժամանակ, երբ Սինանյանն իսկապես ուներ բարձր վարկանիշ և ընտրվեց Գլենդելի քաղաքապետ.

«Իհարկե, այդ ժամանակ նա շատ ամուր ու սերտ կապեր ուներ «Դաշնակցության» և «Հայ Դատի» հետ, որն, իհարկե, որոշիչ նշանակություն է ունեցել իր կարիերայի գործում։ Այսինքն նա, ինչ-որ առումով իր կարիերայի համար պարտական է այն մարդկանց, որոնց հետ նա այսօր հակառակ բևեռներում է գտնվում։ Ինչ վերաբերվում է Զարեհի այսօրվա շատ սակավաթիվ աջակիցներին՝ նրանք տարիներ առաջ Զարեհին մեղադրում էին «դաշնակցական լինելու մեջ»։ Ճակատագրի հեգնանք է երևի։ Զարեհ Սինանյանը կորցրել իր երբեմնի քիչ թե շատ համբավը շատ պարզ պատճառներով․ նա դավաճանել է այն սկզբունքներին, որոնց «դավանել է» հայդատական եղած շրջանում և այսօր ստանձնել է Նիկոլի թրքամետ ու հայակործան քաղաքականությունը սփյուռքին հրամցնելու դավաճանական դերը։ Երբ ասում են Զարեհ, հասկանում են Նիկոլ։ Եվ, առհասարակ, բոլոր նրանք, ովքեր այսօր ասոցացվում են Նիկոլի ու նիկոլիզմի հետ, ազգի գիտակից ու պայքարող հատվածի կողմից ընկալվում են դավաճան ու թշնամու ծառա։

Այն, ինչ այս օրերին կատարվում է հայրենիքում, ցավոք, շատ տարբեր ընկալումներ ունի սփյուռքում։ Ճիշտ այնպես, ինչպես՝ Հայաստանում։ Ազգի գիտակից ու հայրենասեր հատվածի կողմից մի մեծ հատված ցավոք անտարբեր է, շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, հետաքրքրված էլ չեն, ասենք՝ Ֆրանսիայի հարևանությամբ, Օպերայի սրճարաններում ամեն օր ռելաքս լինողների պես։ Մյուս հատվածը ֆեյսբուքյան հայրենասերներն են, որոնք առավոտից երեկո ուղերձներ են հնչեցնում, կոչեր ու քննադատություններ են անում, պայքարողներին խելք ու խրատ տալիս, բայց երբևէ որևէ ակցիայի չեն դուս գալիս։ Եվ, վերջապես հայրենասեր ու պայքարող հատվածը։ Դրանք քիչ են, բայց այդ մարդիկ են եղանակ ստեղծում ու փոխում։ Նրանց ես անձամբ տեսել եմ բոլոր ժամանակներում։ Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դավաճանական կապիտուլյացիայի ստորագրումից հետո ծայր առած բողոքի հավաքներում։

Վերջիններն, իհարկե, շատ վատ են վերաբերվում այն ամենին, ինչ իրականացվում է թրքամետների կողմից՝ հայրենիքի ինքնիշխանության համար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցների հանդեպ։ Նման վայրագություններ հայերի դեմ արել են երիտթուրքերը։ Այդ կարմիրբերետավոր ու գունագեղ բերետներով ոստիկանների մեջ կան ագրեսիվներ, որոնց անգամ խիստ կասկածում եմ, թե հայի արյուն ունեն։ Խոսակցություններ եմ լսել, թե նրանց մեջ հայախոս թուրքեր կան, «գռզոների» կողմից ներդրված թիկնապահներ կան․․․ չգիտեմ, երևի «Դիմադրություն» շարժման մեջ կան պրոֆեսիոնալներ, նրանք ավելի լավ կիմանան։ Ամեն դեպքում արժե զբաղվել դրանցով։ Մի բան էլ, ես օրինակ կոչ կանեի, որ համատարած բոյկոտ հայտարարվեր «նիկոլին ու նիկոլիզմին» հենասյուն հանդիսացող օլիգարխների, օրինակ՝ «գռզոյի» բիզնեսները։ Բոլոր բիզնեսները՝ սկսած պիցայանոցներից, վերջացրած բանկերով։ «Նիկոլները ու գռզոները» պետք է նախ հարված ստանան ֆինանսապես։ Դա նրանց վրա ավելի շատ կազդի, կարծում եմ»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սահակյանը։

Անդրադառնալով օվկիանոսից այն կողմ «Դիմադրությանն» օժանդակող ակցիաների վերաբերյալ մեր հարցին՝ լրագրողը նշեց.

«Այստեղ կազմակերպվող ակցիաները հիմնականում ինքնաբուխ են, ՀՅԴ երիտասարդական թևը, իհարկե, շատ ակտիվ է, բայց որևէ մեկի կողմից չի համակարգվում, կուսակցական բնույթ չեն կրում, մասնակցում են տարբեր մասնագիտության ու գաղափարների տեր մարդիկ։ Մարդիկ, որոնց համար թանկ է Հայրենիք կոչվածը և որը շատ լավ է հասկանում, որքան էլ հեռու լինի, ապահովված, միևնույնն է անհայրենիք մարդը ոչ մի գրոշի արժեք չունի։ Իսկ այսօր, ցավոք, մեր երկրի վերին բազմոցներին թառած են անհայրենիք, անսկզբունք, անսեռ, անհավատ ու անթասիբ մարդիկ, որոնք մեր բոլորիս հայրենիքը տանում են կործանման։ Ամեն ինչ պետք է անենք, որ նման մարդկանցից օր առաջ ազատվենք ու նրանց ուղարկենք իրենց արժանի աթոռներին նստելու, դրանք բանտի «նառերն» են»։

Մարիամ Նալբանդյան

Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյոր
Ամենադիտված