Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում Վերջին զանգի օրը ևս մեկ նշելու առիթ կար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցն այս տարի ունի 11 շրջանավարտ։ Դպրոցն ավարտած հինգ տղաներից չորսը քննությունների ավարտից անմիջապես հետո մեկնելու են պարտադիր զինվորական ծառայության.

«Շատ լավ տղաներ ունեմ։ Նրանցից մեկը՝ Սարգիս Ղահրամանյանը, բռնցքամարտիկ է, Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ մեդալներ ունի։ Մյուս տղաս՝ Հայկ Վարդանյանը, «Արարատ»-ի երիտասարդական հավաքականում է խաղում։ Պատրաստվում են ուսումը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում շարունակել։ Աղջիկներս նույնպես մեկը մյուսից շնորհալի են. վեցից երեքը դիմելու են ԲՈւՀ-եր։ Թեկուզ այս փոքր՝ 11 հոգանոց դասարանում մենք շատ լավ որակ ունենք»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է դպրոցի ավարտական դասարանի դասղեկ Գայանե Սահակյանը։

Դպրոցը մեծ չէ, 205 աշակերտ ունեն, բայց ամեն տարի շրջանավարտների մեծ մասը ընդունվում է ամենատարբեր ԲՈՒՀ-եր, որտեղ էլ դրսևորում են բարձր առաջադիմություն ու դառնում են լավ մասնագետներ: Շատերն ունեն մեծ հաջողություններ սպորտի ու արվեստի տարբեր ճյուղերի մեջ: Սահակյանը լիահույս է, որ դպրոցական տարիները աշակերտներին կօգնեն նաև կյանքի դպրոցում.
 
«Նրանց առջև նոր դռներ են բացվում՝ լի ուրախություններով, հաղթանակներով, հնարավորություններով, հետաքրքրություններով, նաև խնդիրներով ու դժվարություններով: Նրանց կամքի մեծ ուժ ու կորով է պետք, որ կարողանան կյանքի այս նոր շրջափուլում հավաքել ու ամբարել միայն լավը, գեղեցիկը, վեհը, օգտակարը: Այն գիտելիքները, որ ստացել են հարազատ դպրոցում, կարողանան օգտագործել միայն հաջողությունների գրանցման, նոր բարձունքների նվաճման և իրենց հայրենիքը շենացնելու համար»:
 
Իսկ դպրոցի շրջանավարտ Սոֆի Մելիքսեթյանը նշում է, որ դպրոցն արդեն այնքան հարազատ է դարձել իր համար, որ այլևս չի պատկերացնում, որ վաղը պետք չէ շուտ արթնանալ ու գնալ դպրոց, դասամիջոցին զրուցել ու երբեմն էլ վիճել երեխաների հետ.
 
«Դպրոցում ձեռք եմ բերել ամուր կապեր թե՛ դասընկերներիս, և թե՛ մեր սիրելի ուսուցիչների հետ, և այժմ կարծես ամեն ինչ շատ անսպասելի կերպով ավարտվեց։ Վերջին զանգը անցավ երազի պես, ամեն ինչ շատ լավ էր, բոլորս ուրախ էինք, ամեն բան մեր ուզածի պես էր ընթանում, ամենն այնքան հրաշալի էր, որ չէինք էլ ուզում, որ օրն ավարտվի։ Միայն հիմա ենք հասկանում, թե ինչ հարազատ ենք դարձել միմյանց համար։ Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր, որ ավարտում եմ։ Տխրում եմ, քանի որ շատ կկարոտեմ դպրոցում անցկացրած օրերն ու պահերը, իսկ ուրախ եմ, որովհետև այսպիսով ընդամենը կյանքի մի շրջան ավարտվեց, և դեռ շատ հետաքրքիր բաներ են սպասվում։ Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և դեռ կստեղծեմ նույնքան վառ հիշողություններ, որքան ունեցել եմ դպրոցում։ Դե իսկ այժմ պատրաստվում եմ միասնական քննություններին, ցանկանում եմ ընդունվել ՀՊՏՀ-ի Ֆինանսներ բաժինը և հուսամ՝ ամեն ինչ կստացվի»։
 
Վերջին զանգի օրը նշանավորվեց նաև դպրոցի բակում բոլորովին վերջերս տեղադրված մետաղե գիրք-արձանի պաշտոնական բացման արարողությամբ։ Դպրոցի տնօրեն Լուսինե Երիցյանը, ով այս տարվա փետրվարից է ստանձնել պաշտոնը, որոշել է երեխաներին գործնականում ցույց տալ, թե ինչպես կարելի է վերամշակել և օգտագործել անպիտան դարձած իրերը, տվյալ դեպքում՝ մետաղի անպետք ջարդոնը.
 
May be an image of tree and outdoors
 
«Դպրոցն իմ տարերքն է, երեխաները՝ ներշնչանքս: Ամեն նոր շրջանավարտի ճանապարհելիս՝ ֆիլմի նման աչքերիս առջևով անցնում է նրանց հետ կապված յուրաքանչյուր ակնթարթ. իսկ դրանք շատ են ու բազմագույն: Պիտի խոստովանեմ, որ այս տարին բոլորովին այլ գույն ուներ, ավելի սրտամոտ ու ավելի շատ իմն էր: Հուզիչ էր ավելի, քանի որ այս դասարանի հետ աշխատել էի նաև որպես ուսուցիչ, արդեն իսկ ամուր կապերն առավել ամրացան, երբ ես, որպես դպրոցի տնօրեն, այս կայացած երիտասարդների հետ առողջ քննարկումներ էի անում, նրանց կարծիքներով առաջնորդվում ժամանակակից սերնդին գրավող ուսումնական միջավայր ստեղծելու հարցում: Ամենատարբեր առաջարկներով ակտիվացրել ենք ներդպրոցական ու արտադպրոցական կյանքը, բայց ամենաստացվածը մեր առայժմ կատարած աշխատանքներից դպրոցի մուտքի մոտ տեղադրված հրաշքն է՝ գիրքը՝ Մաշտոցի նկարով և հայկական ոսկեվառ այբուբենով: Միտքը ես եմ հղացել: Նպատակս այն էր, որ հենց դարպասների մոտից բոլորը հասկանան, որ սա ուսումնական հաստատություն է և ակնածանքով մոտենան շենքին: 
 
Աշխատանքի առյուծի բաժինը կատարել է դպրոցի տնտեսվար Առուշան Սիմոնյանը: Նա անմիջապես պատկերացրեց աշխատանքի կատարման արդյունավետ ձևը, երկու ամսվա աշխատանքից հետո գիրքը պատրաստ էր: Պետք էր ուղղակի տեսնել այն խանդավառությունը, որով ամբողջ կոլեկտիվն ու աշակերտությունը տարված էր շրջակայքի բարեկարգման ու տարբերվող դարձնելու աշխատանքների իրականացման ժամանակ: Շնորհակալ եմ բոլորին, որովհետև բռունցքված թիմ ենք, սիրում ենք մեր դպրոցը և պատրաստ ենք ամեն բան անել, որ մեր կրթօջախը դառնա ավելի գրավիչ ու իր շուրջը հավաքի Ձորաղբյուր գյուղի բոլոր երեխաներին»:
 
Մարիամ Նալբանդյան
Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»
Ամենադիտված