Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլինի արցախյան հանդիպման տողատակերը․ ռուսական համայնքը՝ անվտանգության երաշխի՞ք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան բավական ուշագրավ զարգացումներ է ունեցել։ Հիշեցնենք Զատուլինը հունիսի 1-ից 4-ը Հայաստանում էր. նպատակն էր ծանոթանալ հասարակական-քաղաքական իրավիճակին և արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, ռուսաստանցի հայրենակիցների հետ կապերի զարգացմանը։

Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի բոլոր նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին նաև գործող նախագահ Արայիկ Հարությունյանին։ Պետդումայի պատգամավորի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նա զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի և Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ։

Կոնստանտին Զատուլինը Պետական դումայում զբաղեցնում է ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին տեղակալի պաշտոնը, և Արցախում ռուսական համայնքի ներկայացուցչի հետ հանդիպումը բավական մտորումների տեղիք է տալիս։ Ըստ էության, որոշ վերլուծաբաններ Զատուլինի և Ալեքսանդր Բորդովի հանդիպումը, որպես հավասարը հավասարին, պայմանավորում են այն հանգամանքով, որ Արցախում կարող են պետք լինել ինչ-ինչ սցենարների դեպքում գնալ աբխազական կամ մերձդնեստրյան տարբերակով, այսինքն Արցախում ոչ միայն ազգությամբ ռուսների, այլ նաև Արցախի բազմաթիվ բնակիչների ռուսական անձնագրեր տրվեն։ Սա կարող է նշանակել, որ Արցախը դիտարկում է որպես իր հայրենակիցների պաշտպանության տարբերակ։ Բնականաբար խաղաղապահ մանդատը, որը տրվել է 5 տարով, չի գոհացնում ռուսական կողմին, նրանք փորձելու են պատրվակներ փնտրել հետագայում ևս խաղաղապահ գործունեությունը ամրապնդելու, Հարավային Կովկասում ավելի ամրանալու համար, և իրենք են այժմ փորձում իրավիճակ ստեղծել, որպեսզի նախ ավելացնեն Արցախում Ռուսաստանի քաղաքացիների թիվը, երկրորդ՝ հստակ արձանագրեն, որ Արցախում գոյություն ունի ռուսական փաստաթղթավորված և իրավաբանական կարգավիճակ ունեցող համայնք։

Զատուլինի և ռուսական համայնքի ղեկավարի այս հանդիպումը լուրջ հույսեր են ներշնչել նաև Արցախում։ Այն բանից հետո, երբ Արցախի քաղաքական ուժերը և բնակիչները հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը ձեռքերը լվացել են Արցախից և իջեցնում են նշաձողը, Արցախի բնակչության փրկության ճանապարհներից մեկը կարող է լինել դե ֆակտո և դե յուրե Ռուսաստանի հետ իրավական հարաբերություններ հաստատելը։ Իսկ ռուսական համայնքի թվաքանակի մեծացումը լրջորեն նպաստելու է այս տարբերակի առաջմղմանը։

Արման Առաքելյան

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն
Ամենադիտված