Հենց փաստաթղթաբանությունն ավարտվի, երեխան տեղափոխվելու է ինձ մոտ. Դեբեդն ընկած երեխայի հայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երկու տարեկան Արևիկը, ում մայրը նետել էր Դեբեդը, դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել ՀՕՖ խնամքի կենտրոն: Երեխայի հայրը՝ Արթուր Բարսեղյանը չի պատրաստվում Արևիկին այնտեղ թողնել. ուզում է հայրություն ճանաչել և երեխային վերցնել իր խնամքի տակ.
«Երեխան ժամանակավոր է այնտեղ, քանի որ փաստաթղթերի հետ դեռ խնդիրներ կան, բայց երբ ամեն ինչ կարգավորվի, երեխան ինձ մոտ է տեղափոխելու, ուրիշ էլ ո՞ւմ հետ պետք է ապրի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Արթուրը։
Մեր հարցին՝ իսկ երեխայի մորը զրկե՞լ են մայրական իրավունքից, Արթուրը պատասխանեց.
«Ես տեղյակ չեմ, չեմ էլ ուզում պատասխանել այդ հարցին։ Խնդրում եմ, ինձ այդպիսի հարցեր մի տվեք»։
Հիշեցնենք, որ վերջերս Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխա էր ընկել Դեբեդ գետը: Որոշ ժամանակ հետո երեխայի մայրը հաղորդում էր տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել էր գետը։
Մարիամ Նալբանդյան