Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը դառնում է հայ-ադրբեջանական բանակցությունների կարևոր մասնակից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eurasianet.org-ը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Եվրամիության միջնորդությամբ անընդմեջ երկրորդ անգամ են հանդիպել: Բրյուսելը, կարծես թե սկսել է գլխավորել խաղաղության բանակցությունները, որոնք մինչ այդ հիմնականում Ռուսաստանի միջնորդությամբ էին: Եվրոմիության վերածվելը կարևոր բանակցային հարթակի տեղի է ունենում Ռուսաստանի դերի հստակ կրճատման ֆոնին։ Սակայն չի կարելի ասել, որ Ռուսաստանը լիովին անգործ է մնացել։ Ե՛վ 2000-անոց ռուսական խաղաղապահ զորախումբն է Ղարաբաղում, և՛ Ռուսաստանի սերտ կապերը երկու երկրների հետ շարունակում են անփոխարինելի դարձնել նրա մասնակցությունը։ Բանակցությունների երկակի հարթակ առաջացել է, քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խզումը խորացել է ուկրաինական պատերազմի պատճառով: Դա արագացրել է այն գործընթացները, որոնք սկսվել էին դեռ պատերազմից առաջ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության զգալի անկումը:

«Ես այդ ամենը տեսնում եմ որպես Եվրոպայի նախաձեռնություն, որի ձեռքում են բոլոր խաղաքարտերը,- ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին ասել է ռուս վերլուծաբան Արկադի Դուբնովը,- Մոսկվան այլևս նախկինի պես հարմար չէ միջնորդի դերում մնալու համար, նա չափազանց զբաղված է Ուկրաինայում, և դա, իհարկե, զգալիորեն թուլացնում է նրա դիրքերը»:

Եվրամիության դերի ամրապնդումն ակնհայտորեն գոհացնում է Ադրբեջանին, որը կասկածում է, որ Ռուսաստանը ունի տարածաշրջանում ռազմական ներկայություն պահպանելու հեռահար նպատակ։ Եվ Մոսկվան կարող է այնքան էլ շահագրգռված չլինել երկու կողմերի համաձայնությամբ, որը կվերացնի հակամարտությունը և կվերացնի խաղաղապահ առաքելությունը շարունակելու անհրաժեշտությունը։

«Հայ-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Եվրամիությունը հեռու է եղել դրանից,- վերջերս կայացած մամուլի ասուլիսում ասել է Ալիևը,- մենք համարում ենք, որ Եվրամիությունը արդար միջնորդ է... Բրյուսելն այսօր դարձել է իմ այցելությունների հիմնական նպատակակետը»։

Հայաստանի տեսանկյունից Եվրամիության դերի ամրապնդումը ոչ միանշանակ երևույթ է։ Շատ հայեր նշում են, որ վերջին հանդիպումից հետո Միշելի  արված հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղ» տերմինը, որն օգտագործում է ադրբեջանական կողմը, այլ ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», ինչպես նախընտրում են անվանել այդ տարածքը Հայաստանում։ Նրանք այդ հանգամանքը կապում են Փաշինյանի վերջին այն հայտարարությամբ, որ «միջազգային հանրությունը» պահանջում է Հայաստանից «իջեցնել նշաձողը» կարգավիճակի հարցում։ Այդ խոսքերը դիտվում էին որպես տարածքային նշանակալի զիջումների նախապատրաստման նշան։ Միևնույն ժամանակ, Երևանի համար դժվար է հրաժարվել Եվրամիության նախաձեռնություններից, քանի որ Բրյուսելը Հայաստանին տրամադրում է զգալի ֆինանսական աջակցություն, այդ թվում 2,6 միլիարդ եվրոյի նոր ներդրումային փաթեթ (Ադրբեջանը զուգահեռաբար ստանում է 2 միլիարդ եվրոյի փաթեթ):

Բացի այդ, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ձեռնտու է Եվրամիությունը որպես աշխարհաքաղաքական հակակշիռ Ռուսաստանին, որը շարունակում է տարածաշրջանում մնալ գերիշխող ուժը:

«Այժմ մենք ունենք երկու առանձին հարթակներ՝ Արևմուտք և Ռուսաստան, - Eurasianet.org-ին ասել է Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանը,- Ռուսաստանը կարող է դեմ լինել դրան, բայց նա հասկանում է, որ չի կարող պարզապես արգելել Հայաստանին կամ Ադրբեջանին աշխատել Եվրամիության հետ»։

Եվրամիության և Ռուսաստանի առաջնահերթություններից շատերը համընկնում են, որոնք են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային կապերի վերականգնում և, ի վերջո, խաղաղության պայմանագիր, որը վերջ կդնի տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։Սակայն երկու միջնորդների դիրքորոշումները Ղարաբաղի կարգավիճակի հարցում կարող են տարբերվել։

«Եվրամիությունը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվի բանակցությունների ընթացքում գիտակցելով, որ պատերազմում պարտությունից հետո կարգավիճակը կարող է նշանակել Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինչ-որ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ինքնավարության տրամադրում,- ասել է Պողոսյանը, - դա Ռուսաստանին ձեռնտու չէ, քանի որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն կարգավիճակի շուրջ, ապա ռուս խաղաղապահների կարիք չի լինի, իսկ Ռուսաստանի նպատակը մշտական ​​ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում»։

Ըստ Բաքվի ԶՀԳ համալսարանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեի՝  ի տարբերություն Ռուսաստանի Եվրամիությունը ավելի շուտ բլիթ կօգտագործի քան թե մտրակ։

«Երկու գործընթացներն էլ կենտրոնացած են նույն հարցերի շուրջ, - ասել է նա Eurasianet.org-ին,- բայց Եվրամիությունը հիմնականում օգտագործում է փափուկ ուժ և ֆինանսական խթաններ, իսկ Ռուսաստանը կկիրառի կոշտ ուժ, հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո»:

Մայիսի 16-17-ը Մոսկվայում պետք է տեղի ունենար սահմանային հանձնաժողովների նիստ, բայց այդ հանդիպումը չի կայացել, և փոխարենը տեղի է ունեցել մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին։ Ղարաբաղցի հայ վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը դա համարում է Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու փորձ։

«Կարծում եմ, որ սահմանին հանդիպման նպատակը Ռուսաստանի դերի նվազեցումն է այդ գործընթացում, - ասել է նա «civilnet.am» լրատվական կայքին տված հարցազրույցում,- սակայն անհնար է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացից, թեկուզ զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ նրան են հասանելի տարածաշրջանի առավել մանրամասն քարտեզները, և գոնե քարտեզների մասով կախվածություն կա Ռուսաստանից»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան
Ամենադիտված