Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Սվետով. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է Ռուսաստանին Ուկրաինայից շեղելու փորձ լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

360tv.ru-ն գրում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ռևանշ են ուզում, տարածաշրջանում հակամարտության սրում պետք է սպասել մշտապես: Այդ մասին 360tv.ru-ին ասել է քաղաքագետ Յուրի Սվետովը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումից հետո, որը դադարեցվել է միայն Ռուսաստանի օգնությամբ, այս երկրների միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Նրանցից մեկն ունի վերջնական հաղթանակի, իսկ մյուսը վրեժխնդրության տրամադրություն»,- պարզաբանել է նա:

Ադրբեջանը կարծում է, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղը պետք է անցնի իրեն, և ոչ առանց Թուրքիայի օգնության։ Հայաստանում մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով խոսում է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին, մյուս կողմից կան ուժեր, որոնք այդ քաղաքական գործչին մեղադրում են դավաճանության մեջ, և չեն էլ ուզում լսել որևէ հաշտության պայմանագրի մասին։

«Մենք տեսնում ենք, որ բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք երբեմն բուռն են, իսկ ընդհանրապես Հայաստանում շատ անհանգիստ է։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել, որ խաղաղության պայմանագիր կկնքվի, ուստի սադրանքներ կլինեն։ Սահմանին բախումներով կողմերից յուրաքանչյուրն իր դիրքերի համար ուժեղացում է փնտրում»,- պարզաբանել է Սվետովը:

Նրա խոսքով սահմանին գնդակոծության մասին հայտարարություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանին չպետք է վստահել։ Իսկ Հայաստանում ակնարկում են, որ Ադրբեջանն այս կերպ ապացուցում է, որ խաղաղություն չի ուզում։

Տարածաշրջանում ռուս խաղաղապահներ կան, հիշեցրել է Սվետովը, բայց հիմա Ռուսաստանի ուշադրությունն առաջին հերթին բևեռված է Ուկրաինայի վրա։ Այսպիսով, դրսից ուժերը կարող են փորձել շեղել Ռուսաստանի ուշադրությունը հատուկ գործողությունից։ Եվ դա առաջին անգամը չէ, որ լինում է: «Հիշենք վերջին շրջանում իրավիճակի սրումը Մերձդնեստրում, այնտեղ ևս խաղաղապահներ կան, իսկ հետո Մոլդովան պահանջեց դուրս բերել մեր խաղաղապահներին Մերձդնեստրից։ Ադրբեջանից ևս կարող են հայտարարություններ լինել, թե իբր Ռուսաստանը չի կատարում իր դերը և ավելի լավ կլինի թուրքերին այնտեղ կանչել»,- ասել է Սվետովը։

Ընդ որում, այս պահին պայմանավորվածությունները գործում են, պատերազմ չկա։ Բայց հրետակոծության մեղադրանքներ պարբերաբար են հնչում  երբեմն մի կողմից, երբեմն մյուս կողմից։ Սվետովը վստահ է, որ Ռուսաստանի դեմ նման սադրանքները չեն աշխատի, քանի որ խոսքը ոչ թե հսկայական բանակների, այլ խաղաղապահների մասին է, և երկիրը պատրաստ էր նման հայտարարությունների։ Ոչ ոք չի համարձակվի հարձակվել խաղաղապահների վրա, քանի որ կա 2008 թվականի փորձը, երբ Սահակաշվիլին գլխին հարված ստացավ, և այդ իսկ պատճառով միայն կսադրեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան
Ամենադիտված