Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությանը, արցախյան խնդրի կարգավորմանը և ռեգիոնալ իրադրությանը վերաբերող հարցեր:

Նախօրեին վարչապետ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որի հետ քննարկվել էր հայ-ամերիկյան հարաբերության օրակարգը, Հայաստանում ժողովրդավարացման ռեֆորմացիայի հեռանկարը, արցախյան հակամարտության կարգավորման իրավիճակը և ԱՄՆ աջակցությունը այդ գործընթացին:

Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԱՄն և ՌԴ դեսպանները գործնականում նույն հաջորդականությամբ օրերս այցելել էին նաև Սյունիք: 

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ, որի առարկայականության մասին է խոսում այն, որ մարզ այցելությունից հետո նրանք քննարկում են ունենում նաև Հայաստանի կառավարության ղեկավարի հետ, 1or.am-ը փորձել է պարզել քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ զրույցում.

«Փետրվարի 24-ից հետո Արևմուտքը բավականին ուժեղացրել է իր գործողությունները Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով: Դա ակնհայտ փաստ է: Երկրոդ ակնհայտ փաստն այն է, որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջել իր դիրքերը Արևմուտքին և հեռանալ այստեղից կամ բաց թողնել կարգավորման մոդերացիան: Այսինքն՝ աշխարհաքաղաքական այն առճակատումը, որը կա Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, տեղափոխվել է նաև Հարավային Կովկասում: Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ այդ առճակատումը չստանա պատերազմի ձև: 

Երեք բրյուսելների և մասնավորապես երրորդի արդյունքում մենք տեսանք, որ Շառլ Միշելը իր վերջնական հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակում Ռուսաստանը: Կարելի է ասել, որ Եվրոպան և ԱՄՆ-ն, իսկ ԱՄՆ-ն այս պրոցեսներում միանշանակ կանգնած է Եվրոպայի մեջքի ետևում, Ռուսաստանի շահերը ոչ մի կերպ չեն ցանկանում պաշտպանել կամ հաշվի առնել:

Բայց դա չի նշանակում, որ նրանք ստիպված չեն Ռուսաստանի հետ հաշվի նստել այս տարածաշրջանում՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն և դրանով նաև ճնշման լծակներ՝ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի վրա։ Կարծում եմ՝ Ռուսաստանին խաղից դուրս համարելը դեռ վաղ է։ Եվ ինչ-որ խողովակներով, այդ թվում՝ Հայաստանի և չի բացառվում նաև Ադրբեջանի միջնորդությամբ, շփումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետ խոսքով՝ Փաշինյանի հանդիպումները դեսպանների հետ ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ.

«Հայաստանն այն վիճակում չէ, որ այս առճակատման մեջ ընդունի կողմերից մեկին և դա շատ լավ հասկանում են և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Սյունիք այցերին, ապա այստեղ այլ տրամաբանություն է. դա առճակատման մի մաս է, և կարևոր չէ՝ ով է առաջինն այցելել։

Սա խոսում է այն մասին, որ Սյունիքը շատ կարևոր հանգույց է այսօրվա աշխարհաքաղաքականության մեջ, և թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան պատրաստ չեն Սյունիքը զիջելու Ադրբեջանին կամ Թուրքիային։ Սյունիքը Հայաստանի Հանրապետության մի մասն է և որևէ հիմք պնդելու, որ այդ մասը կարող է հայտնվել այլ պետության տիրապետության տակ, ես չեմ տեսնում։ Մինչև հիմա և օրերս կայացած այցերը դրա վառ ապացույցն են»։

Մարիամ Նալբանդյան

Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ
Ամենադիտված