Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գայանա՝ Անկախության օր, Վրաստան՝ Անկախության օր, Հայաստան՝ Սարդարապատյան ճակատամարտի հաղթանակի օր, Դանիա՝ Կրոնթագաժառանգ Ֆրեդերիկի ծննդյան օր, Լեհաստան՝ Մոր օր, Ռուսաստան՝ Ռուս գործարարի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451 – տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որը համարվում է հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։ Զոհվել են սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խորեն Խորխոռունին, Ներսեհ Քաջբերունին։

1805-Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տվել Ռուսական կայսրությանը։

1918 — Անդրկովկասի ֆեդերացիան մասնատվել է երեք անկախ պետությունների՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։

- սկսվել է Սարդարապատի ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, որը հայերի համար դարձել է «20-րդ դարի Ավարայր»:

1926 –ծնվել է ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը։

1928 –ծնվել է ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ Ջեք Գևորգյանը։

1929 –ծնվել է ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։

1946 - Գետառ գետի վարարումը մեծ վնասներ է հասցրելԵրևանին։

1947 —ԽՍՀՄ-ում չեղարկվել է մահապատիժը (վերականգնվել է 1950 թվականին)։

1954 –ծնվել է պետական, հասարակական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

1987 —ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերատիվների մասին օրենքը, որը հնարավորություն է տվել զբաղվել անհատական տնտեսական գործունեությամբ։

2010-Դժվարանցանելի է դարձել Իրան-Հայաստան ռազմավարական ավտոճանապարհը, քանի որ 2007 թվականին շահագործման հանձնված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատվածներ փլվել են։

2011-Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին որոշումը, ըստ որի՝ պատժից ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս 400-ի վրա տարածվել է համաներումը, բայց միայն կրճատել նրանց պատժի չկրած մասը։

2014- Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը ցերեկով հայտնվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։

2018-Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը- 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը։

2020- Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

604 –վախճանվել է Քենթերբերիի առաջին արքեպիսկոպոս Ավգուստին Քենթեբերիացին։

818 —վախճանվել է 8-րդ շիա իմամ, Մուհամեդի 7-րդ սերնդի ժառանգորդ Ալի ար-Ռիադին։

1232 —Հռոմի պապ Գրիգորի 9-րդը առաջին ինկվիզիտորներին է ուղարկել Արագոն, որով իսկ սկիզբ է դրել այն երևույթին, որը պատմության մեջ է մտել Իսպանական ինկվիզիցիա անունով։

1265 —ծնվել է ֆլորենցիացի բանաստեղծ, մտածող, աստվածաբան, քաղաքական գործիչ Դանթե Ալիգիերին, որը հանդիսանում է իտալական գրական լեզվի ստեղծողներից մեկը։

1521– Կառլոս 5-րդը ստորագրել է «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվել է ձերբակալել Մարտին Լյութերին։

1573 —Ներքին հողերում տեղի ունեցած Հառլեմմերտեի ճակատամարտում Իսպանական նավատորմը ջախջախել է ծովային գյոզերին։

1707 —իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում բուրբոնական դաշինքը գրավել է Սարագոսան։

1799– ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավել են Թուրինը։

1805-Նապոլեոն Բոնապարտը հռչակվել է Իտալիայի թագավոր և թագադրվել է Միլանի տաճարում:

1818 —վախճանվել է ռուս զորահրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Բարկլայ-դե-Տոլը։

 1822- Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դարձել 116 մարդ։

1842 –ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։

1858 –ծնվել է ազգությամբ իսպանացի ճանապարհային ինժեներ Ֆելիքս Բոան։

1865 —գեներալ Սմիթի ղեկավարած Հարավի բանակի կապիտուլյացիայով ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868 —Անգլիայում կայացել է վերջին հանրային ներկայությամբ մահապատիժը։

1874 –ծնվել է ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող Անրի Ֆարմանը։

1888 —վախճանվել է իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն, որը առաջինն է ստացել նիտրոգլիցերինը։

1896 - Նիկոլայ 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար։

1897– առաջին անգամ տպագրվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։

1905 —Կաննում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Սավվա Մորոզովը։

1918– ստեղծվել է Վրաստանի առաջին հանրապետությունը, այդ օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։

1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։

1935 —ծնվել է խորհրդային և ռուսական հեռուստատեսային ամոքող Ալլան Չումակը։

1948 —ՀԱՀ-ում հայտարարվել է ապարտեիդի քաղաքականության սկիզբը։

1966– Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1969 –ծնվել է ռուս և խորհրդային էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը։

1972– Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին պայմանագիր են ստորագրել։

1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը։

1991-Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Զվիադ Գամսախուրդիան։

1999 —հնդկական բանակը Քաշմիրի Ջամուլլա տարածքում սկսել է «Վիդժայ» օպերացիան, սկսվել է Կարգալյան պատերազմը։

2011– ձերբակալվել է Բոսնիական պատերազմի ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Ռատկո Մլադիչը։

2014 —Ուկրաինայում սկսվել են մարտերը Դոնեցկի օդանավակայանում։

 2017 —վախճանվել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։

2020 —ԱՄՆ-ում սկսվել են մասսայական հակառասիստական ցույցեր:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են
Ամենադիտված