Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի մեծ մասը չի աջակցում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանում գործող իշխանությանը ջախջախելու համար ընդդիմությունը պետք է արմատապես նորանա: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հարցն այն է, որ չնայած ցուցարարների թիվն այնքան չի ավելանում, որ հանգեցնի իշխանությունների համար իրական սպառնալիքների, սակայն բողոքի ալիքն ամբողջությամբ չի էլ մարում։ Բոլորը սպասում են գագաթնակետին: Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մեկ ամսից էլ ավելի։ Ինչ վերաբերում է ներկայիս իշխանության ժողովրդականությանը, ապա այն միանշանակ անկում է ապրում ու շարունակելու է ընկնել։ Սակայն բանն այն է, որ հանրությունը մի շարք հարցեր ունի ընդդիմադիր շրջանակներին. հասարակության ճնշող մեծամասնությունը չի աջակցում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։

Հենց այստեղ է առկա իրավիճակի բարդությունը: Կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը քաջ գիտակցում է, որ եթե ներկայիս բողոքի ակցիաները վերջնականապես մարեն, դա չի նշանակի, որ հասարակությունը սատարում է Փաշինյանին։ Ընդդիմադիր դաշտում առկա վակուումը ի վերջո լրացվելու է նոր քաղաքական դերակատարներով, և այդ ժամանակ Փաշինյանի և իր թիմի համար դժվար կլինի մրցակցել նախկինում իշխանություն չունեցողների հետ, և դժվար կլինի նրանց ինչ-որ բանում մեղադրել։ Հենց դրանից է խուսափում Փաշինյանը: Ներկայիս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ընդդիմությունը լինեն հին իշխանության ներկայացուցիչներից, քանի որ հենց նրանք են թույլ տալիս իրենց մնալ իշխանության։

Իշխանությունները նպատակաուղղված աշխատում են, որ ժողովուրդն այսօր իրենց այլընտրանք տեսնի միայն հին իշխանությունների տեսքով։ Կարծում եմ, որ առաջիկայում կտեսնենք ներկայիս բողոքի ցույցերի ելքը, քանի որ մինչ այժմ ընդդիմությունը չի կարողացել փողոց դուրս բերել կրիտիկական զանգված, և այս պահին դրա նախադրյալները գործնականում չկան». - ասել է Արման Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում
Ամենադիտված