Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թումանյանական շնչով սիրելի ավանդույթը՝ նոր ոգով ու ակնկալիքներով. Նոյեմբերյանում երկրորդ անգամ կկայանա «Ջանգյուլում» փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 23-24-ին` ավանդական Վարդավառի օրերին, Նոյեմբերյանի Շահրիգոլ կոչվող սարում երկրորդ անգամ կկայանա «Ջանգյուլում» փառատոնը։

Թումանյանական շնչով սիրելի ավանդույթը «Բերդավան» հիմնադրամի կողմից այս տարի կանցկացվի նոր ոգով ու նոր ակնկալիքներով.

«Մեր հիմնադրամն իր առջև նպատակ է դրել վերականգնել ու զարգացնել համայնքի կյանքն ու ակտիվությունը, նպաստել բարեկարգմանը։ Պահպանելով մեր գլխավոր նպատակը՝ որոշեցինք այս տարի արդեն երկրորդ անգամ իրականացնել նոյեմբերյանցիների ամենասիրելի ավանդույթներից մեկը՝ Վարդավառի տոների Ջանգյուլումը։

Մենք ցանկանում ենք Նոյեմբերյան աշխարհին հետ բերել միշտ սպասված տոնակատարությունը՝ իր ողջ մանրամասնությամբ ու հմայքով, վերականգնել ու պահպանել մեր ավանդույթները»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է «Բերդավան» հիմնադրամի խորհրդի անդամ, «Ջանգյուլում» փառատոնի կազմակերպիչներից Գոհար Ասլիկյանը:

Երգ ու պար, ուրախ խաղեր ու ժամանց, բնություն ու ակտիվ հանգիստ: Փառատոնին  կմասնակցեն երգի-պարի ազգագրական խմբեր Վրաստանից և Երևանից, ինչպես նաև՝ տեղի մշակութային խմբերը: Կազմակերպչական թիմը ամբողջությամբ կամավորներ են, աշխատանքն իրականացվելու է թիմային բաժանումներով՝ ավելի արդյունավետ աշխատելու համար:

Նախորդ տարի «Ջանգյուլում»-ն ավելի քան 200 մասնակից է ունեցել: Գոհարի խոսքով՝ այս տարի արդեն ավելի շատ մասնակիցների են սպասում, քանի որ բոլորը խոստացել են վերադառնալ՝ ավելի մեծ խմբով.

«Նախորդ տարվանից արձագանքներն իսկապես անսպասելի շատ դրական էին, նույնիսկ անձրևային եղանակն ու ֆորսմաժորային իրավիճակները՝ եղանակով պայմանավորված, չխոչընդոտեցին ամբողջ ընթացքը։ 

Այս պահին առաջարկվող փաթեթների մշակման փուլում ենք, թե ինչպես պետք է մասնակցել փառատոնին։ Կլինի հիմնադրամին նվիրատվությունով, և փառատոնից գոյացած գումարը կծառայի հստակ նպատակի, որի մասին առաջիկայում կխոսենք:  
Ինչպես անցած տարի, այս տարի էլ կունենանք հովանավոր գործընկերներ՝ «Դարոյինք» ՍՊԸ-ն, Արզնին, և բազմաթիվ անհատներ»: 
 
Հավելենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: Գրանցվելու կարգին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ «Բերդավան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
 
Մարիամ Նալբանդյան
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
Ամենադիտված