Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ և մտադիր է բռնագրավել ռուսական ակտիվները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադան ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինա նրա ներխուժման պատճառով, ինչպես նաեւ 250 միլիոն դոլարի նոր վարկ, որպեսզի օգնի ուկրաինական կառավարությանը շարունակել գործել, հաղորդում է CBC-ը:

Ուրբաթ օրը, Բոննում G7-ի ֆինանսների նախարարների հետ հանդիպումից հետո Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը Ուկրաինայի առջեւ Կանադայի ֆինանսական պարտավորությունները 2022 թվականին հասցնում է 1,87 միլիարդ դոլարի:

Ֆրիլանդն ասել է, որ G7-ի երկրները վճռականորեն աջակցում են Ուկրաինային եւ հետաքրքրություն են ցուցաբերում խորհրդարանի կողմից քննարկվող օրենսդրության նկատմամբ, որը թույլ կտա Կանադային չսահմանափակվել ռուսական ակտիվների սառեցմամբ:

Կանադայի ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ Բյուջեի կատարման մասին ակտում պարունակվող օրենսդրությունը, որը ներկայումս անցնում է հանձնաժողովով, թույլ կտա Կանադային բռնագրավել ռուսական ակտիվները եւ դրանք օգտագործել Ուկրաինային օգնելու համար:

Ներխուժման սկզբից G7-ի երկրները Ուկրաինային 19,8 միլիարդ դոլարի ուղղակի ֆինանսական օգնություն են տրամադրել, ասել է Ֆրիլանդը:

Այսօր դաշնային կառավարությունը հայտարարել է նաեւ 14 ռուսաստանցիների, այդ թվում՝ օլիգարխների, նրանց ընտանիքների եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ համախոհների նկատմամբ պատժամիջոցների նոր փուլի մասին։

Նոր պատժամիջոցների արդյունքում 2014 թվականից պատժամիջոցների ենթարկված անձանց թիվը հասել է 1450-ի, որոնցից 1000-ից ավելին այս տարի է ենթարկվել պատժամիջոցների։

Դաշնային կառավարությունը նաեւ հայտարարել է Ռուսաստան որոշ շքեղ ապրանքների արտահանման եւ Ռուսաստանից նմանատիպ ապրանքների ներմուծման արգելքի մասին։ Արգելված ռուսական ապրանքների թվում են «ալկոհոլային խմիչքները, ծովամթերքը, ձուկը եւ ոչ արդյունաբերական ադամանդները»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Արգելքը վերաբերում է նաեւ այնպիսի ապրանքներին, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը, տեքստիլը, սպորտային հագուստը, շքեղ հագուստը, արվեստի գործերը եւ թանկարժեք զարդերը: Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ 2021 թվականին Ռուսաստանի հետ այդ ապրանքների առեւտրի արժեքը կազմել է ավելի քան 75 միլիոն դոլար։

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված