Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում նախատեսում են անցում կատարել կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետությունում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած Արցախի Հանրապետութան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից:

Դրանում մասնավորապես նշվում է.  «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»:

Այնուհետև հայեցակարգի նախագծում ընգծվում է կիսանախագահական համակարգի առանձնահատկության մասին. այն հենվում է երկու կենտրոնների՝ Հանրապետության նախագահի և խորհրդարանի վստահությունը վայելող վարչապետի վրա: Կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում հնարավոր է սահմանադրական մակարդակով ապահովել կառավարման համակարգի ճկունությունը ճգնաժամային իրավիճակներում: Այսպես, կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության 15 անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:

Արցախի Հանրապետության գործող Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը Հանրապետության նախագահն է: Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է: Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից, որոնց նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ազգային անվտանգության բնագավառում առկա իրավաքաղաքական հիմնախնդիրները՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Առաջարկվում է, հաշվի առնելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, համապետական ընտրություններն անցկացնել աստիճանաբար՝ 2023 թվականին համամասնական ընտրակարգով անցկացնելով խորհրդարանական, 2024 թվականին՝ նախագահական ընտրություններ: Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով, բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելով այդ լիազորության իրականացման դեպքերը:

Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ» Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ» Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ» ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ» Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներ. «Ժողովուրդ» 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը
Ամենադիտված