Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց. Հայաստանը հետպատերազմյան շոկի մեջ, Փաշինյանին փորձում են տապալել իր սեփական մեթոդներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը EADaily-ի թղթակցի հետ զրույցում խոսել է ընդդիմության հակաիշխանական պայքարի առանձնահատկությունների և հասարակության մեջ աջակցության մասշտաբների մասին։

-Ինչո՞ւ է ընդդիմությունը գրեթե ամեն ինչում կրկնում 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարի մարտավարությունը։

-Չէի ասի, որ ընդդիմությունը ամեն ինչում կրկնում է Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը։ Դրանք պետական ​​իշխանության դեմ ոչ բռնի քաղաքական պայքարի մեթոդներ են, որոնք մանրամասն նկարագրված են գունավոր հեղափոխությունների ամերիկացի գաղափարախոս Ջին Շարփի գրքում։ Այդ տեխնոլոգիաները կիրառվել են նաև այլ երկրներում։

- Հիմա չի կարելի ասել, որ Հայաստանը թաղված է բողոքի ցույցերի մեջ։ Առայժմ դրանք իրենց մասշտաբով հեռու են 2018 թվականի իրադարձություններից։ Ինչո՞ւ։

-Այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Պատճառները շատ են, որոնցից ես կառանձնացնեի երեք հիմնականը: Նախ, չկա հստակ սահմանված ժողովրդական առաջնորդ: Հայաստանում բոլոր բողոքի ակցիաները ձևավորվել են առաջնորդների շուրջ։ Մեր քաղաքականության անհատականացման մակարդակը բարձր է։ Երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ մարդիկ այս բողոքի ալիքի հետևում տեսնում են նախորդ էլիտայի առաջնորդներին։ Երրորդ պատճառը ընդդիմության կազմակերպվածությունն է։ Մենք չենք տեսնում, որ մարզերից մարդկանց բերեն, ինչպես եղել է 2018 թվականին: Ես չեմ տեսնում, որ ընդդիմությունը մեծ ռեսուրսներ օգտագործի իշխանության դեմ բողոք առաջացնելու համար։ Սա շատ կարևոր կետ է։

-Ինչո՞ւ են խորհրդարանական ընդդիմության հիմնական առաջնորդները՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ստվերում: Սա հատուկ մարտավարությո՞ւն է մշակված պայմանավորված նրանց բարձր հակառեյտինգով։

-Կարծում եմ, որ դա ճիշտ մարտավարություն է, եթե իհարկե առկա է։ Նրանք շատերի մոտ հակասական տրամադրություններ են առաջացնում և վանում։ Այդ առումով պատահական չէ, որ բողոքի ակցիայի հիմնական դեմքերը երիտասարդներն են, որոնց մի մասը նույնիսկ լայն հանրությանը հայտնի չէին այս իրադարձություններից առաջ։ Հավանաբար ընդդիմությունը որոշել է նոր տեսք հաղորդել հակաիշխանական բողոքի ակցիային։

- 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի զրկվել իշխանությունից, այլ նաև կարողացել է վերընտրվել։ Ավելին, նա առայժմ վստահորեն իր ձեռքում է պահում իշխանությունը չնայած Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին։ Ինչո՞ւ։

-Հայ հասարակությունն առայժմ պարզապես «մարսում» է այդ իրադարձությունները։ Չի կարելի ասել, որ նա համակերպվել է ներկա իրողությունների հետ։ Պարզապես դեռ չկա ակտիվ դիմադրություն, քանի որ պատերազմում պարտության շոկը դեռ չի անցել։ 44 օր շարունակ իշխանությունները ոգեշնչում էին մարդկանց պատերազմում արագ հաղթանակով և, հանկարծ, վերջում պարզվեց, որ երկիրը խայտառակ պարտություն է կրել։ Սա հասարակության մեջ խորը դեպրեսիա է առաջացրել, որից մարդիկ նոր են սկսել դուրս գալ։ Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները, դրանց մասշտաբները և պետք է որոշեն համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ:

- 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ մեծ ակնկալիքների ալիքի վրա, իսկ նախկին էլիտաները դարձան ընդդիմություն։ Ի՞նչ վերափոխումների է ենթարկվել ներքաղաքական դաշտը։

-Սա շատ հետաքրքիր թեմա է։ Հատկապես 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, երբ խորհրդարանում ձևավորվեց քաղաքական այնպիսի կոնֆիգուրացիա, որը քիչ թե շատ արտացոլում է հասարակության հետպատերազմյան տրամադրությունները։ Խորհրդարանում տեղի ունեցավ քաղաքական ընդդիմության ամբողջական ռոտացիա, ինչը բնական է։ Խորհրդարանում, իհարկե, գերակշռում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն արմատական ​​ընդդիմությունը շնչում է նրանց թիկունքին։ Այս փոխակերպումները, ի վերջո, հանգեցրին ֆանտաստիկ բացասական արդյունքի։Իշխող քաղաքական ուժն իր էությամբ ու հռետորաբանությամբ չհանեց ընդդիմության համազգեստը։ Այստեղից էլ ամպագոռգոռ հայտարարությունները պետական ​​մեքենայի արդյունավետ աշխատանքի ու կառավարման փոխարեն։ Իսկ ընդդիմություն դարձած նախկին էլիտաները դեռ փնտրում են իրենց։ Նրանք գրեթե միշտ եղել են աթոռով քաղաքական գործիչներ, չունեն ընդդիմադիր աշխատանքի փորձ։ Արդյունքում Փաշինյանի թիմը դժվարություններ է ապրում իշխանական լծակներն օգտագործելու հարցում, իսկ նախկին էլիտաները մինչ օրս չեն կարողանում դառնալ ուժեղ ընդդիմություն։

- Տեսեք, ընդդիմությունը մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, բայց հստակ չի ասում, թե դրա դիմաց ի՞նչ է առաջարկում։ Ընդդիմության ուղերձները հասկանալի՞ են հասարակությանը։

-Կարծում եմ, որ ընդդիմության ուղերձն ավելի լայն է, քան միայն ղարաբաղյան խնդիրը։ Պարբերաբար շեշտվում է Ղարաբաղի հարցը, սակայն ընդդիմությունն ընդհանրապես խոսում է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ Ընդդիմության կողմնակիցները խոսում են պետականության կորստի մոտալուտ սպառնալիքի, Հայաստանի թուրքացման մասին։ Սա ավելի ուժեղ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, քան միայն Ղարաբաղի խնդիրը։ Շեշտը դրված է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի վրա, քանի որ հենց դա է անհանգստացնում նրա բնակիչներին։

- Հայ հասարակությունն ավելի շատ ի՞նչ է ուզում՝ անվտանգությո՞ւն, թե՞ խաղաղություն։

-Հասարակ մարդիկ, անկասկած, ցանկանում են խաղաղություն և անվտանգություն: Դա լիովին բնական է: Հարցը գինն է։ Եթե ​​Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղությունը նշանակում է հայկական ինքնության ոչնչացում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժում, Արցախը Ադրբեջանին հանձնում և թուրքական տնտեսական էքսպանսիա, ապա մարդիկ դրան չեն համաձայնվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Ամենադիտված