Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը շտապում է հայկական շահերի հաշվին ապահովագրել ադրբեջանական նավթագազամուղները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Դուշանբեում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Որքան Հայաստանը դիվանագիտական առումով փորձում է զիջումների գնալ, այնքան Ադրբեջանը կարծրացնում է իր դիրքորոշումը, 1or.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Վերջինիս խոսքով՝ այս զարգացումները տեղի են ունենում հետաքրքիր ֆոնի վրա.

«Նախ Ադրբեջանի նախագահն ասում է, թե ինչպես են իրենք պատկերացնում սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ իրենց կողմից հորինված, 1918 թվականին գոյություն ունեցող սահմաններով, որ իբր Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական հողեր են: Հետո մեր արտգործնախարարը փորձում է կատակել, թե կարող ենք նաև մթա քարտեզների հիման վրա կատարել սահմանազատումը, որին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է, թե հումորի տեղն ու ժամանակը չէ:

Դրան հետևեց նաև «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը, որ Ադրբեջանը ձգտում է իր վերահսկողության տակ առնել Հայաստանն աշխարհի հետ կապող ճանապարհները` հարավում` Իրանի հետ, հյուսիսում` Վրաստանի, չնայած, որ 20-ական թվականներին ոչ մի անկլավ Հայաստանի տարածքում չի եղել և ոչ մի իրավական հիմք չկա դրանց վերաբերյալ` բացի կոլխոզի ու սովխոզների ներքին որոշումները: 

Եվ ահա այս ամբողջ ֆոնի վրա Դուշանբեում կայանում է հանդիպումը, որտեղ կրկին շեշտվում է, որ պետք է արագացնել սահմանագծման, սահմանազատման գործընթացը: Դրան ուղղակիորեն զուգահեռաբար ընթանում է մեր վարչապետի այցը Նիդերլանդներ, ինչպես նաև Էնթոնի Բլինքենի զանգը  Բաքու, որով նորից գործընթացն արագացնելու կոչ-հորդոր է արվում: 

Այս ամենն անալիզի ենթարկելով՝ ես միայն մի եզրահանգման կարող եմ գալ. հավաքական Արևմուտքը շտապում է Հարավային Կովկասում հայկական շահերի հաշվին ապահովագրել ադրբեջանական նավթագազամուղները, որոնք տարանցիկ են և կարող են Արևմուտքի համար ապահովել որոշակի այլընտրանք ռուսական գազի ու նավթի: 

Այս մասին է վկայում նաև վարչապետի և Նիդերլանդների արտգործնախարարի ջերմ հանդիպումը, ով խրախուսեց ԱԺ-ում Փաշինյանի ելույթը` կապված Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ` ասելով, որ պատրաստակամ է ամեն ինչ անել` այդ գործում օգտակար լինելու համար: Դրան ի պատասխան հայկական կողմն ասաց, որ կարող է գնալ այդ կտրուկ քայլերին, եթե միջազգային հանրության կողմից աջակցություն ունենան»: 

Մարիամ Նալբանդյան

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Ամենադիտված