Զոհվածների ծնողների, քույրերի մեջ պայմանավորվածություն կա՝ ոչ մի լրատվականի որևէ թեմայով մեկնաբանություն չտալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավաղյանի քույրը` Սեդան, այսօր ֆեյսբուքյան իր էջում հետևյալ բովանդակությամբ գրառում էր կատարել հետևյալ բովանդակությամբ.
«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար վարչապետին…
Բայց, ավաղ նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից)
Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր՝ «այ տենց փախնելու եք, ոնց միշտ եք փախել»:
1or.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սեդայից, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ մասնավորապես նշելով.
«Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել, որովհետև լրատվամիջոցները չեն կարողանում վերահսկել սոցցանցերում: Զոհվածների ծնողների, քույրերի մեջ պայմանավորվածություն կա՝ ոչ մի լրատվականի որևէ թեմայով մեկնաբանություն չտալ»:
Մարիամ Նալբանդյան