Ովքեր դեմ են մեր ակցիային, նրանք կողմ են նոր զոհերին․ Շենգավիթում քաղաքացիները փողոց էին փակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղ առավոտից Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիները ճանապարհ էին փակել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք հայտարարել են, որ իրենց ակցիան ինքնաբուխ է և կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ։
«Այս ակցիան կազմակերպված չէ ո՛չ «Հայաստանի» ո՛չ «Պատիվ ունեմ»-ի հետ, սա կազմակերպել ենք ինքներս։ Մենք դեմ ենք ներկա իշխանություններին, դեմ ենք, որ մեր երկիրը հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին։ Ովքեր դեմ են մեր ակցիային, նրանք կողմ ենք, որ մեր երկիրը հանձնվի և նոր զոհեր ունենանք, կողմ են,որ Երևանում քայլեն թուրքերն ու ադրբեջանցիները»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացիներց մեկը։
Որոշ ժամանակ անց ոստիկաննեը բացեցին ճանապարհը և հեռացրեցին բեռնատար և մարդատար մեքենաները։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Վաղ առավոտից փակվել են Կիևյան, Հաղթանակի, Դավիթաշենի կամուրջներ: Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին ճանապարհը փակած մի շարք։
Հիշեցնենք, որ նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում։