Ցուցարարները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին։
Մայրուղում կուտակված են բազմաթիվ ավտոմեքենաներ։ Ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել Երևան-Սևան ավտոճանապարհին և փորձում են բացել ճանապարհը,․ ինչին ի պատասխան ցուցարարաները վանկարկում են․ «Նիկոլ, դավաճան»։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել մայրաքաղաքի մի շարք փողոցներ ու խաչմերուկներ, Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ։