Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնդդիմադիմության առաջնորդներն ու քաղաքացիները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան սկսել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։ Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ փակվել էին, ոստիկանությունը հայտնում է, որ այժմ անանցանելի ճանապարհներ չկան։
Միաժամանակ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ բերման է ենթարկվել 70 անձ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս հայտնել է բերման ենթարկվելու մասին․ «Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։