Օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ ջան, այնքան շատ եք ու այնքան լավը»,- Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ ամենևին պատասհական չէ, որ այսօր Ֆրանսիայի հրապարակ գտնվում են Բաշ Ապարանից, Սարդարապատից բերված դրոշներն ու ջահերը, քանի որ հնչել է զանգը։
«Նոր Բաշ Ապարանի, Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը մի քանի արձանագրում արեց։ Նա նշեց, որ անցող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց՝ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ «Անցնող օրերի ընթացքում հարցը, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, լուծեցինք։ Հիմա պետք է լուծենք հաջորդ կարևոր հարցը․ ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլև՝ իշխանություն։ Այսինքն, շատ կարճ ժամանակվա մեջ մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի։ Սա է մեր առջև դրված խնդիրը»,- նշեց նա։