Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին, և մեր աշխատանքով կառուցենք զարգացած և օրինակելի պետություն. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն առանցքային բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ:

Մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարևոր է յուրաքանչյուրիս անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում:

Վերջին շրջանում մեզ բաժին հասան մի շարք փորձություններ՝ կորոնավիրուսի համավարակ, 2020 թվականի պատերազմ, որոնք դանդաղեցրին մեր առաջընթացը: Եվ, այնուամենայնիվ, համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամային իրավիճակները: Այդ մասին են վկայում տարբեր ոլորտներում արձանագրված դրական աճը և տնտեսական ցուցանիշները:

Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը: Մենք շարունակելու ենք հետևողականորեն ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու ուղղությամբ: Աշխատող քաղաքացին պետք է լինի օրինակ, հանրային զարգացման ուղենիշ, և կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու աշխատողի   իրավունքների պաշտպանությունը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Չնայած դժվարություններին՝ մենք պետք է շարունակենք կառուցել մեր երազած հայրենիքը: Միասնական, եռանդուն ու համառ աշխատանքով, որի հենքը յուրաքանչյուրիս անհատական ջանքն է ու նվիրվածությունն իր գործին: Հայը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու տաղանդով, կառուցելու և ստեղծելու իր ձիրքով: Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին, և մեր աշխատանքով կառուցենք ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն:

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»:

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր Լայեն
Ամենադիտված