ՊՆ-ն՝ Նախիջևանի հետ սահմանի ուղղությամբ ադրբեջանական ուժերի տեղաշարժի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀասարակության շրջանում խոսակցություններ կան, որ Նախիջևանի հետ սահմանի ուղղությամբ ադրբեջանական ուժերի տեղաշարժ է նկատվում, որ սահմանապահներին հանում են՝ փոխարենը դիվերսիոն ջոկատներ տեղակայելով:
1or.am-ը փորձեց լուրերի հավաստիությունը ճշտել ՀՀ Պաշտպանության նախարարությունից.
«Ինձ հետաքրքիր է՝ ով է շրջանառության մեջ դնում այդ լուրերը: Ինչ հիմարություն գրում են, պարզաբանում եք ուզում: Երբ նորմալ աղբյուրների հղում կկատարեք, այդ ժամանակ էլ մեկնաբանություն կստանաք»,- մեզ հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Գևորգ Ալթունյանը: