Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի պատվիրակի հուզական հարցին չոր պատասխան՝ Կիպրոսի ԱԳ նախարարի կողմից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

aravot.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին բարձրացրին ԼՂՀ հակամարտության խնդիրը:

Վեհաժողովը հյուրընկալել էր Կիպրոսի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդեսին: ԱԳ նախարարի հետ հարցուպատասխանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը, հիշատակելով, որ 2017-ը միջազգայնորեն հայտարարված է որպես ընտանիքի տարի, կարծիք հայտնեց, որ ԵԽ-ն խոշոր հաշվով 47 երկրների ընտանիք է և ընդունելի չէ այն, որ այդ ընտանիքի անդամ երկրների միջև լինեն հակամարտություններ:

Հուզական դիտարկումներից հետո ադրբեջանցի պատվիրակը հարց բարձրացրեց՝ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել ԵԽ-ի կողմից, որպեսզի կառույցն «իրականում դառնա 47 անդամ երկրների ընտանիք»: Հուզական հարցին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը տվեց չոր պատասխան. «Եվրոպայի խորհուրդը չունի հակամարտություններ լուծելու մանդատ»: Այնուհետև շարունակեց.

«Այդ հարցի լուծումը վերագրված է միջազգային այլ կառույցներին: Չնայած այդ հանգամանքին՝ մենք պետք է վստահ լինենք, որ Եվրոպայի տարածքում ապրող բոլոր մարդիկ կարողանում են օգտվել ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության գործիքներից, մասնավորապես՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայից: Եվ ԵԽ-ի խնդիրն է անդամ երկրների միջև ապահովել համագործակցություն և երկխոսություն:

Հենց ասվածի վկայությունն է այն, որ անցյալ տարի ԵԽ գլխավոր քարտուղարը փաստահավաք առաքելություն ուղարկեց Ղրիմ: Կարծում եմ դա կլինի մի քայլ առաջ, որով ԵԽ մոնիտորինգային կառույցները մուտք կունենան Ղրիմ»: Միևնույն ժամանակ Կիպրոսի ԱԳ նախարարը փաստեց, որ Ղրիմը Եվրոպայի տարածքում միակ հակամարտությունը չէ և նույնը վերաբերում է նաև մյուս հակամարտություններին:

Նա փաստեց, որ այս հարցերը քննարկվել են նաև մայիսին Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի նիստին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

aravot.am

Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից
Ամենադիտված