Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմությունն սկսել է պայքարի նոր փուլ. քայլերթեր, փողոցների փակում, հանրահավաքներ, նստացույցեր, մի խոսքով, ինչպես իրենք են որակում, ապակենտրոն ցանցային պայքար: Ընդ որում, դրանց մասնակցում են ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այլև անկուսակցականներ, մտավորականներ, ընդհանրապես այս իշխանություններին հեռացնելու կողմնակիցներ:

Նշվում է, որ ներկայումս օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռացում, ըստ այդմ՝ Հայաստանի ու Արցախի փրկություն: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ հիմա Հայաստանն ու հայ հասարակությունը կանգնած են արտաքին ու ներքին մարտահրավերների առջև:

«Ընդ որում՝ ներքին մարտահրավերները միտված են մեր զգոնությունը, հայ հասարակության մեջ մնացած արժանապատվության կարևոր հիմքերը թուլացնելուն»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ «ովքեր խոսում են թուրքական թշնամանքի մասին, նրանց թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ Հայաստանի ԱԺ որոշ մարդիկ ռևանշիստներ են անվանում ու նրանց քայլերը համարում են թշնամական»: Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ նշում է, որ «մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»:

«Փաստի» հետ զրույցում դերասանն ասում է, որ հրապարակում, փողոցներում մարդկանց քանակը և երկրի դրությունը դեռևս չեն համապատասխանում իրար: «Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա»,- ամփոփեց Թոխատյանը:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մտավախություն ունի, որ այս իշխանությունները կարող են իրականացնել ռեպրեսիաներ այն անձանց նկատմամբ, որոնք համաձայն չեն այս ավելի քան քայքայիչ քաղաքականության հետ:

«Այս իշխանությունները կատարում են ամենապղտոր կենտրոնների պատվերը: Այդ պատվերները բխում են նաև հենց իրենց համոզմունքներից, այն է՝ Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ: Իշխանությունները շարունակելու են իրենց անփառունակ գործողությունները, որով փորձելու են կանխել հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչների գործունեությունը: Դա արվելու է ավելի ակտիվ ու ավելի անթաքույց ձևով: Իշխանություններն անգամ չեն քողարկելու մարդու իրավունքներին դեմ իրենց գործողությունները»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան
Ամենադիտված