Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բազմաթիվ սպաներ սպասում են «զանգը խփելուն», և այդ զանգի ձայնը շատ շուտով հնչելու է». Գրիգոր Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am-ի հարցազրույցը «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ:

 – 2020թ պատերազմի թեման շարունակելու է ակտուալ մնալ, և հնարավոր են ակտիվացումներ, հատկապես, երբ հարուցված են քրեական գործեր, ԱԺ քննիչ հանձնաժողով պատասխանատուները դեռ նոր պիտի հրավիրվեն․․․ Ըստ այդմ՝ պատերազմի ընթացքում ե՞րբ Ձեզ համար պարզ դարձավ ելքը, որ պարտվելու ենք, որոշ զինվորականներ, փորձագետներ նշում են հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածը:

– Առաջին օրերին, երբ գնացել եմ Արցախ: Ավելին, մինչև Արցախ գնալն եմ համոզվել, որ պարտվելու ենք: Եթե հիշում եք՝ մի առիթով ասել եմ, որ եթե այս իշխանությունների ժամանակ պատերազմը սկսվեց, մենք կորցնելու ենք Արցախի կեսը կամ զգալի մասը: Այս քաղաքականությունով, դիվանագիտությունով, բնականաբար, պատերազմի պատրաստ չէինք: Այսինքն, եթե գերագույն գլխավոր հրամանատարն ընդհանրապես գաղափար չունի ռազմական արվեստից, ո՞նց կարող է, այսպես ասած, ղեկավարել մարտական գործողություններ: Կա՛մ պետք է ասեինք՝ մի կողմ քաշվեք, թողեք ամեն ինչը զինված ուժերի վրա: Համոզված եմ՝ այդ դեպքում զինված ուժերը կկատարեին իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Ես սա սեպտեմբերի 29-ին ասել եմ նաև Արայիկ Հարությունյանին՝ թողեք զինվորականների վրա: Իհարկե, պատերազմի դաշտում ուժերը անհավասար էին: Դա նաև արդյունք էր, որ մենք ժամանակին չենք բացազատել ուժերը, և առաջին իսկ հարվածների ժամանակ ունեցել ենք մեծ կորուստներ՝ հրետանի, տեխնիկա, ՀՕՊ միջոցներ, ինչի պատճառով ևս հետագա մարտական գործողություններում հակառակորդն ունեցել է առավելություն, դրոններն ազատ թռչում էին և իրենց խնդիրներն էին կատարում:

– ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի՝ 50, հրետանու՝ 40 տոկոսը:

– Այո: Իսկ եթե ընդհանուր մոտենանք հարցին, իրավիճակին, ապա մենք կարող էինք Շուշին էլ չկորցնել, Հադրութն էլ: Մենք ոչ մի քայլ չենք նահանջել Աղդամի, Քարվաճառի, Մարտակերտի ուղղությամբ: Ջրականի, Ֆիզուլիի ուղղությա՞մբ ենք նահանջել: Դա էլ հատուկ պայմաններ են ստեղծել, որ զորքը բարոյալքվի, և ցույց տան, որ մենք էլ ճանապարհ չունենք: Թե չէ՝ մենք չէինք պարտվի, գոնե այնպես, ինչպես պարտվեցինք: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ մեր դիմաց միայն Ադրբեջանի բանակը չէր, որ նրանց աջակցում էին թուրքական բանակը, սիրիացի վարձկանները, Իսրայելը, կարող ենք ասել, որ մեր զինվորը չի պարտվել, բանակը չի պարտվել: Սա նաև ասում եմ այն առումով, որ Թուրքիայի կողմից մշակված պլանով շեմ է դրված եղել՝ 5-րդ օրը լինել Ստեփանակերտում, բայց պատերազմը շարունակվել է 44 օր:

– Ամեն դեպքում, Ջրականի կորուստը որոշիչ դերակատարում ունեցել է: Հարավային հատվածում նահանջներ, լուրջ թերացումներ են եղել, մեղմ ասած: Հանրային հ/ը եթերում Սամվել Բաբայանը հայտարարել էր. «Ամսի (հոկտեմբերի։- ՄՊ.) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանում էր, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն էր վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին»: Այսինքն, անկումները փոխկապակցված են:

– Այդ ամեն ինչը դավաճանական գործողություն է՝ Շուշիի անկումն էլ, Հադրութինն էլ: Տեղեկություններ եղան, որ Հադրութ մտած վարձկաններն ունեցել են հայկական անձնագիր, հայկական զինված ուժերի համազգեստ: Մոտավորապես 450 վարձկան է եղել, որոնց մեջ մաքուր հայերենով խոսացողներ են եղել: Որտեղի՞ց իրենց հայկական անձնագիր, հայկական համազգեստ, ինչպե՞ս նրանք Հադրութում հայտնվեցին մեր թիկունքում: Այս բոլոր հարցերի պատասխանը պիտի տան Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը և իրենց նման մի քանի հոգի:

 Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել է, որ բանակում սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր է եղել, որի մասին իմացել է պատերազմից մի քանի օր անց: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արձագանքել է, թե սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված է եղել «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը: Մովսես Հակոբյանն էլ իր հերթին՝ ասել է, որ սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին Փաշինյանի ասածը կամավորական ջոկատներին է վերաբերել:

– Նման խնդիր չենք ունեցել, գոնե ես որտեղ եղել եմ՝ զենքի, զինամթերքի, համազգեստի, զրահաբաճկոնի, սնունդի խնդիր չի եղել: Մենք սկզբից եղել ենք՝ Մատաղիսի, հետո՝ Բերձորի հատվածում: Վերջին տեղում ամենակազմակերպված մարտական գործողությունն է եղել, և այն, որ այսօր Լաչինը կա, դրա շնորհիվ է: Ինձնից աջ մի գումարտակ՝ Իջևանից, մի գումարտակ՝ Նոյեմբերյանից է եղել: Ես որ այնտեղ դիրքավորվում էի, իմ հրետանային ապահովումը կատարել է իմ նախկին զորամասի՝ Մեհրաբի, հրետանային մարտկոցը, ես հենց տեսա՝ իրենք են, համոզված էի, որ գոնե այդ առումով ապահով եմ լինելու, որովհետև ճանաչում էի սպաներին, իրենք էլ ուրախացան, որ ես եմ իրենց առջևում լինելու: Այդ համագործակցությունը իրականում շատ լավ ստացվեց:

– Ինչպես նշեցիք՝ եթե զինված ուժերի վրա թողնեին ամեն ինչ, չխանգարեին, պատերազմն այլ ընթացք և ելք էր ունենալու, հարց՝ ռազմական ղեկավարության, ԳՇ-ում ընդվզումներ չե՞ն եղել այս կամ այն քաղաքական միջամտությունների, որոշումների հետ կապված: Գուցե եղել է, իրենց չե՞ն լսել:

– Որպեսզի հիմա ավելի մեծ փակագծեր չբացեմ, ընդամենը կասեմ, որ ԳՇի, հրամանատարական կազմի բարձր զինվորական շատ հրամաններ կա՛մ տեղ չեն հասել, կա՛մ ժամանակին տեղ չեն հասել:

– Պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղարի լիազորությունները կատարած Սամվել Բաբայանը պարբերաբար ակնարկում էր, որ պարտվել ենք, որովհետև որոշումները, կառավարումը եղել են Երևանից՝ ԳՇ-ից, որոնք սխալ են եղել, գրագետ չեն եղել: Ավելին, պատերազմից առաջ փորձել են պարզել՝ հակառակորդն ինչ ունի, արդյոք այն ավելի՞ն է իրենց իմացածից: Դրա համար նամակ են ուղարկել ՊԲ-ին, այնտեղից ասել են՝ պիտի դիմեն ՀՀ պաշտպանության նախարարին, և ինքը զանգել է Դավիթ Տոնոյանին, որը խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է»։ Այսինքն, թույլ չեն տվել, որ ինքը գործի, խանգարել են, իսկ պատերազմի ժամանակ խորհրդատվական դերակատարություն է ունեցել ընդամենը:

– Մինչ այս պատերազմը շատ եմ հարգել Սամվել Բաբայանին, որպես նախկինում արցախյան գոյամարտի հզոր լեգենդներից մեկը, բայց այսօրվա իր ոչ մի խոսակցության չեմ ուզում ուշադրություն դարձնել: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ եղել է ԱԽ քարտուղար, և ինքն ի վիճակի էր և կարող էր ղեկավարումը վերցնել իր ձեռքը:

– Ասում է՝ թույլ չեն տվել, ինքն էլ բունկերում եղել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին տեղեկություններ զեկուցի:

– Դա արդարանալու ձև է, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն իր հետ ընկերություն է անում: Ինքը չի արել: Կարող էր անել և չի արել: Ոնց որ ժամանակին համառորեն, զոռով իր ձեռքն է ամեն ինչ վերցրել և իրականացրել է, նույն հաջողությամբ այդ վայրկյանին ամեն ինչ կարող էր իր ձեռքը վերցնել: Հավաստիացնում եմ՝ եթե ուզեր, կարող էր անել: Ինքն ամենաառաջին մարդկանցից մեկն է եղել, որ լսել է Նիկոլ Փաշինյանին: Դա զուտ իմ կարծիքն է:

– Պատերազմից հետո, ինչ-ինչ զարգացումներից հետո ժողովուրդը բանակի կողքի՞ն է, կամ՝ պիտի լինի՞, երբ գեներալները, զինվորականները համակերպվողի դերում են:

– Այո՛, պիտի լինի: Միշտ ասել եմ՝ բանակը չի կարող շատ բաց լինել, պիտի փակ լինի, բայց այսօր գործ ունենք հակառակ պրոցեսի հետ՝ այն «փակվել» է, և ներսից քանդում են: Ներսից «սարքելու» փոխարեն, քանդում են: Եվ այսօր հաճախ սխալ մարդկանց են բարձր պաշտոնների նշանակում, ես շատերին գիտեմ, նրանք գուցե լավ զինվորականներ են, բայց համապատասխան պաշտոնների չեն նշանակվել, ոնց որ տանկիստին ավիացիայի վարչության պետ դնենք, կամ օդաչուն մարտական պատրաստություն ղեկավարի: Չի լինի, չէ՞: Պաշտոնի նշանակումը պետք է լինի՝ ըստ մասնագիտացված ճյուղի, ոչ թե՝ ով որտեղ կարողանա, պաշտոն փախցնի:

– Քանի որ հիմա Ազատության հրապարակում պայքարի գործընթաց է սկսվել, որի նպատակը զուտ իշխանափոխությունը չէ, այլ ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը, ի՞նչ եք կարծում՝ զինված ուժերի տարբեր օղակներում կա՞ ներքին ընդվզում, սպասողական վիճակ…

– Կարծում եմ՝ բազմաթիվ սպաներ սպասում են «զանգը խփելուն», հնում ո՞նց էր՝ եթե զանգը խփեցին, դա գործողությունների իրականացման ազդանշան էր: Բոլորը սպասում են այդ զանգի ձայնին, և այդ զանգի ձայնը շատ շուտով հնչելու է: Շատ շուտով մենք մաքրելու ենք էս երկիրը, փորձելու ենք անիվը հակառակ ուղղությամբ շրջել: Ես չգիտեմ՝ ով կգա, դա ինձ քիչ է հետաքրքրում, բայց եթե վաղը նորից վատը լինի, ես այդ վատի դեմ դուրս կգամ միանշանակ: Այս պարագայում սա մաքրել, հետագայի համար մտածել:

Հ.Գ. Հայկական անձնագրերի հետ կապված տեղեկությունների վերաբերյալ հավելենք, որ անցած տարի ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը պատերազմի առաջին օրերին ԱԱԾ տնօրեն է եղել, Հանրային հ/ը եթերում անդրադառնալով մեղադրանքներին, թե ինքը հարյուրավոր ադրբեջանցիների ՀՀ անձնագրեր է բաժանել, հիշեցրել է, որ քաղաքացիություն շնորհում է ՀՀ նախագահը։ Ավելին, երբ ինքը ԱԱԾ տնօրեն է եղել, մի քանի տասնյակ օտարերկրացիներ են ՀՀ քաղաքացիություն ստացել, և բոլորն էլ հայեր են եղել։

«Իմ` ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակահատվածում անձնագրայինի պետ չի փոխվել։ Հարցն այն է, որ ԱԱԾ տնօրենն անձնագրային բաժանմունքի պետեր նշանակելու լիազորություն չունի` դա ոստիկանության գործառույթն է։ Անձնագիր ստանալու գործառույթը բավականին բարդ պրոցես է, որը սկսվում է ոստիկանության անձնագրային բաժանմունքից, հետո քաղաքացիական հարցերով հանձնաժողովի որոշում է պետք, որից հետո փաթեթը պետք է գնա կառավարություն` վարչապետի մոտ։ Ի վերջո, քաղաքացիություն շնորհում է ՀՀ նախագահը»,- մանրամասնել էր նա՝ հավելելով, որ ՀՔԾ-ն իր կողմից ենթադրաբար նմանատիպ արարք կատարելու փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել, որի արդյունքում պարզվել է՝ իր արարքում ոչ միայն հանցակազմ չկա, այլև բացակայում է հանցագործության դեպքը։

Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ» Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ» Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ»
Ամենադիտված