Կարելի՞ է արդյոք երեկոյան ժամը վեցից հետո ընթրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ դիետոլոգներ պնդում են, որ նիհարել ցանկացողներն ընդհանրապես չպետք է ուտեն վեցից հետո, սակայն կան մթերքներ, որոնք ոչ միայն հակացուցված չեն, այլ նաև կարող են նպաստել նիհարելու գործընթացին: Նիհարողներին խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ։ Եթե նրանք ուշ են քնում, ուրեմն կարելի է ընթրել նույնիսկ երեկոյան 18-ից հետո։
Անկանոն գրաֆիկի դեպքում սխալ է սնվել ստանդարտով, երբ նախաճաշը ժամը 8-ին է, ճաշը՝ 13-ին, իսկ ընթրիքը՝ 17-ին։ Կերակուրների ժամերը կախված են արթնանալու և քնելու ժամերից։
1or.am կայքի բազմապիսի ուսումնասիրություները ցույց են տվել, որ նախաճաշը պետք է լինի արթնանալուց հետո մեկ-երկու ժամվա ընթացքում: Ճաշը պետք է լինի աշխատանքային օրվա կեսին, այն ժամանակ, երբ մենք քաղցած ենք։ Ամենից հաճախ մարդիկ ճաշում են ժամը 13-15-ին։ Ընթրիքը պետք է լինի քնելուց երեքից չորս ժամ առաջ։ 
Եթե աշխատանքը ուշ է ավարտվում, իսկ մարդը քնկոտ է, ապա կարելի է ընթրել քնելուց 2 ժամ առաջ, իսկ որակյալ քնի համար ստամոքսը կուշտ չպետք է լինի։
Եթե մենք ուտում ենք և անմիջապես գնում քնելու, ապա արյան շրջանառությունը այնպես է վերաբաշխվում, որ արյան հոսքի մեծ մասը գնում է աղեստամոքսային տրակտ, ակտիվորեն ընթանում են մարսողության պրոցեսները։