3 մթերք, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏրամադրությունը բարձրացնելու համար պետք է ճիշտ սնվել: Ճիշտ սնունդը ընդունակ է նվազեցնելու սթրեսը, բարելավելու ընդհանուր ինզնազգացողությունը և իրոք կան այնպիսի օգտակար և համեղ միջոցներ, որոնք կարող են օգնել վերականգնել կյանքի ուրախությունը: Եկենք տեսնենք, թե ինչ օգտակար մթերքներ է առաջարկում 1or.am-ը տրամադրությունը բարձրացնելու համար:
1. Լոլիկ
Եթե տրամադրության անկում եք նկատում, ապա պետք է լոլիկ ուտեք։ Այս բանջարեղենի կազմում կա լիկոպին, ֆոլաթթու, մագնեզիում և երկաթ, բոլոր այդ տարրերը նպաստում են սերոտոնինի և դոպամինի արտադրությանը:
2. Ճակնդեղ
Ճակնդեղը ֆոլաթթվի հիանալի աղբյուր է, որը պատասխանատու է տրամադրության բարձրացման համար: Կազմում առկա է նաև բետաին, որն իր ազդեցությամբ նույնպես նման է բնական հակադեպրեսանտի։ Փորձեք ձեռոցում պատրաստված ճակնդեղ կանաչիների հետ և վատ տրամադրության հետքն անգամ չի մնա։
3. Սխտոր
Զարմանալի է, բայց սխտորը բարձրացնում է տրամադրությունը։ Սակայն ավելի լավ է չափը չանցնել, քանզի բավականին յուրահատուկ հոտը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Սխտորը հարուստ է ցինկով, օգտակար է իմունիտետի համար։ Այն անվանում են նաև հակադեպրեսանտ: Պատրաստեք համեղագույն սոուս սխտորով և Ձեր տրամադրությունն անմիջապես կներկվի նոր գույներով։