Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հայաստանը փորձի հետ կանգնել իր սկզբունքային դիրորոշումից, գուցե Արցախը կարողանա պահել այդ նշաձողը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Արցախի կարգավիճակի շուրջ խոսակցություններն ավելի հաճախակի են դարձել: Հատկապես երեկ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Արցախի կարգավիճակի համար ձեր սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», հանրության մեջ նոր փոխզիջումների և Արցախի՝ Ադրբեջանի կազմում  լինելու հավանականության մտավախությունները մեծացել են:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը 1or.am-ի զրուցում կարծիք հայտնեց, որ վարչապետը հայտարարությունը, ըստ էության, նորություն չէր.

«Մենք գիտենք, որ տարիներ շարունակ միջազգային հանրությունը փորձել է տարբեր կերպ լուծել խնդիրը և հաշվի չի առել կողմերի շահերը: Բնական է, որ այս պահին էլ, երբ մենք ունենք ստատուս քվոյի փոփոխություն, փաստացիորեն Ադրբեջանի առավելությամբ, միջազգային հանրության համար շատ ավելի հեշտ է ճնշում գործադրել պարտված կողմի և վրա, որը չունի այնքան ուժեղ դիրքեր, ինչպիսին հիմա ունի Ադրբեջանը: Այն ժամանակ մենք ունեինք այդպիսի դիրքեր, որոնցից չօգտվեցինք, հիմա Ադրբեջանը սովորել է մեր սխալների վրա և նույն սխալները թույլ չի տալիս: Նորմալ է, որ պահանջում են կամ փորձում են համոզել հայկական կողմին իջեցնել նշաձողը կարգավիճակի պահանջների վերաբերյալ: Այլ հարց է, որ հայկական կողմը պետք է ամեն կերպ դիմակայի դրան և որևէ կերպ չհամաձայնի այն տարբերակներին, որոնք ոտնահարում են մեր կարմիր գծերը»:

Քաղաքագետի խոսքով՝ երեկ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններն այլ տրամաբանության մեջ են.

«Ակնհայտորեն Արցախի նախագահը ներկայացրել է հենց այն կարմիր գիծը, որը և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար մշտապես եղել է առաջնային՝ կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմից դուրս: Հասկանալի է, որ այդ կարգավիճակը ենթադրում է ինչպես Հայաստանի կազմում լինել, անկախ պետություն լինել, այնպես էլ լինել այլ պետության կազմում, օրինակ: Այն դեպքում, երբ Հայաստանը, միջազգային ճնշման ներքո փորձի հետ կանգնել իր սկզբունքային դիրորոշումից և իջեցնի նշաձողը, գուցե Արցախը կարողանա պահել այդ նշաձողը և կարողանա դիմակայել այդ ճնշմանը, իհարկե ոչ ինքնուրույն, այլ որևէ այլ կողմի օգնությամբ, որն այս պահին Ռուսաստանն է: Այդ դեպքում էլ, բնականաբար, այդ կողմն իր պայմաններն է թելադրելու և այս տրամաբանության մեջ էլ, ըստ հավանականության, Արցախի նախագահը նշել է, որ Արցախի՝ Հայաստանի կազմում լինելու հավանականությունը քիչ է գնահատում և նշում, որ լավ կլիներ՝ Արցախը լիներ այլ պետության՝ տվյալ դեպքում՝ Ռուսաստանի կազմում»:

Մարիամ Նալբանդյան

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում
Ամենադիտված