Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռոքեն-ռոլլի համաշխարհային օր, Թաիլանդ և Նեպալ՝ Սանգկրան (Նոր տարի), Չադ՝ Ազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286 - Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։
1889 –վախճանվել է պատմաբան և հրապարակախոս Գաբրիել Պատկանյանը։
1904– Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյանը։ 
1909 – ծնվել է խաղողագործ-սելեկցիոներ Սուսաննա Խաչատրյանը։
1919 – ծնվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։
1920 –հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղ է ժամանել Դրոն գլխավորելու ղարաբաղյան ուժերը և հայտարարել է դիրեկտորիատ ստեղծելու մասին, որը գլխավորել է Խաչիկ Մելքումյանը։
1926-Երևանում ցուցադրվել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»:
–ծնվել է նկարիչ Գրիգոր Աղասյանը։
1928 –ծնվել է հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը։
1963-ծնվել է շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:
1966-վախճանվել է բանաստեղծ, քաղաքական գործիչ Գուրգեն Հայկունին:
1991-Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը:
2001-ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հարավային հարևան Մերիլենդ նահանգի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել: 
2004-գիշերը Հայաստանի իշխանությունները աննախադեպ դաժանությամբ ճնշել են ընդդիմության կողմնակիցների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածել են ջրցան մեքենաներ և պայթուցիկներ: Բազմաթիվ ցուցարարներ ստացել են վնասվածքներ: 
2006-ըստ Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճռի` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության 30 տարով՝ առանց ներման իրավունքի: 
2007 -«Իմպիչմենտ» դաշինքի նախընտրական քարոզարշավը սկսվել է Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով, և ավարտվել Բաղրամյան պողոտայում: 
2017-Հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր:
2018- Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասել են Երևան:
«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող են անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
2021- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես-պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի ավարի այլ նմուշներ, սպանված ու գերեվարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1111-Հենրիխ 5-րդը թագադրվել է Սրբազան հռոմեական կայսրության թագավոր:
1204-Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել և թալանել են Կոստանդնապոլիսը:
1519-ծնվել է ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին:
1605-վախճանվել է Համայն Ռուսիո ցար Բորիս Գոդունովը:
1743-ծնվել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ և ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը հանդիսացող Թոմաս Ջեֆֆերսոնը:
1759-Ֆրանսիացիները հաղթել են Բերգենի ճակատամարտում:
1808-ծնվել է իտալացի գյուտարար, հեռախոսի ստեղծող Անտոնիո Մեուչչին:
1918-Եկատերինգրադի գրոհի ժամանակ սպանվել է Սպիտակների շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող գեներալ Լավր Կոռնիլովը:
1919-ճնշվել է հակահեղափոխական բունտը Մյունխենում և ստեղծվել է Բավարիայի խորհրդային հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ:
1934-ավարտվել է «Չելյուսկին» նավի անձնակազմին փրկելու օպերացիան: 
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի կողմից գրավվել է Վիեննան:
1948-ծնվել է շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին:
1955-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան:
1970- Ապպոլոն-13 տիեզերակայանում վթար է տեղի ունեցել՝ պայթել է թթվածնի տարողությունը:
1975-տեղի է ունեցել իշխանափոխություն Չադում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված