Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվային վրդովեցրել է ԵՄ-ի միջամտությունը ղարաբաղյան հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

News.ru-ն գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել գրեթե անմիջապես Բրյուսելում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո, երբ եռակողմ խորհրդակցությունների արդյունքում կարևոր որոշումներ են կայացվել հարավկովկասյան կարգավորման համար: Կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողով և սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստումը։ Բանակցություններն ավարտվել են ընթրիքով, որը գրեթե հինգ ժամ է տևել։ Ըստ ամենայնի, Բրյուսելում ընթրիքն այնքան համեղ է ստացվել, որ կողմերը ընդհանրապես չեն անդրադարձել այդ հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։

Նախարար Լավրովը այդ առնչությամբ չի թաքցրել իր վրդովմունքը: Նրա խոսքով, Մոսկվայի և Արևմուտքի լարված հարաբերությունների ֆոնին ԵՄ-ն ցանկանում է շահարկել Ղարաբաղի հարցը։ «Ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը Ռուսաստանի մասին ոչ մի տեղ չի խոսվել։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ ղեկավարության համար ավելի կարևոր է օգտագործել ղարաբաղյան թեման միայն իրենց ռուսաֆոբությամբ աչքի ընկնելու համար»,- ասել է Լավրովը։

Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Սոչիի հանդիպման ժամանակ, և որ ԵՄ-ն «ոչ մի կերպ չպետք է խանգարի այդ հարցի լուծմանը»։ Միաժամանակ սահմանային հանձնաժողովը պետք է լինի երկկողմանի, բայց Մոսկվայի անմիջական մասնակցությամբ, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնց համաձայն է նախատեսվում սահմաններ գծել։

«Մենք, ինչպես միշտ, հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը նպաստելուն։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև»,- ընդգծել է Լավրովը։

Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս են հայտարարել խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել բոլոր առանցքային հարցերը կարգավորող փաստաթղթի նախապատրաստման գործընթացը։ Բայց կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաև նախօրեին կառավարությունում նիստի ժամանակ։ Նրա խոսքով, «Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը» պետք է քննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Սակայն Բաքուն այդ թեմայում բավականին կատեգորիկ է, ուստի Երևանն օգնության կոչ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակին, որն էլ, ըստ էության, պետք է դնի բոլոր վերջակետերը։ Բայց Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էլ չեն հիշել։

Սակայն այն քննարկվել է Լավրովի և Միրզոյանի բանակցություններում։ Այնուամենայնիվ ռուս նախարարը հանձն չի առել կանխատեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը։

«Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները այդ խմբում, այսպես ասած ռուսաֆոբական կատաղության մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ չեղարկել են նաև այդ «եռյակը» ասելով, որ մեզ հետ այդ ձևաչափով չեն շփվի։ Ընտրությունը մերը չէ։ Թող աստված նրանց դատավոր լինի»,- ասել է Լավրովը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշումներ չեն կայացնում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար, նրանք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ են փնտրում,NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է հայ քաղաքագետ Մինա Խաչատրյանը,- նրանց խնդիրն է պայմաններ ստեղծել կողմերին մերձեցնելու համար։

Բացառելով Ռուսաստանին ձևաչափից և կազմալուծելով խումբը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աշխարհին ազդանշան են տալիս, որ հակամարտությունը լուծված է իրենց փոխարեն և դրանով իսկ հաստատում են Ադրբեջանի նախագահի կրկնվող հայտարարությունները»։ Քաղաքագետի խոսքով, բրյուսելյան հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողով, և Փաշինյանը հստակ հայտարարել է, որ այդ հարցը վերաբերում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։

«ԵՄ-ում բանակցությունները, ըստ էության, ուղղակի հայտարարություն են առ այն, որ Արցախն այլևս հետաքրքիր չէ Հայաստանին։ Միակ բանը, որ իշխանությունները խնդրում են Ադրբեջանից տեղի բնակչության անվտանգության երաշխիքներ տալն է»,- եզրափակել է Խաչատրյանը։

Բանակցությունների ընթացքում հայկական կողմը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «հնարավոր կլինի վերականգնել ստատուս քվոն» և տարածաշրջանում ապահովել անվտանգությունը։  Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական կողմին պատասխանատվության ենթարկելու մասին հնչող հազվադեպ կոչերը չեն արտացոլում Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների իրական վերաբերմունքը Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի նկատմամբ։ Միաժամանակ, ռուս նախարարի խոսքով, փոքր միջադեպեր են տեղի ունենում, սակայն զինվորականները զբաղված են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ, որոնք «ամբողջությամբ պարզ չեն»։

«Ռուս խաղաղապահները կշարունակեն իրենց գործունեությունը Ղարաբաղում մանդատին խստորեն համապատասխան», - վստահեցրել է Լավրովը։

Այս հանդիպումը դարձել է յուրօրինակ «ժամացույցների ճշտում» բարձր մակարդակի բանակցություններից առաջ։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա և Կրեմլում կշարունակվեն Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման քննարկումները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Ամենադիտված