Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը դեռ կարելի է փրկել. Արմեն Աշոտյան. news.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի չեղարկումը կարող է նաեւ արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:

«Այն, որ հակամարտությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որը դրսեւորվում է Ուկրաինայում, ազդեցություն է ունենալու Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, ինձ համար տեսանելի էր դեռեւես շաբաթներ առաջ, ինչի մասին զգուշացնում էի, Ռուսաստանի` ԵԱՀԿ անդամակցության եւ ԵԱՀԿ շրջանակներում աշխատանքների շարունակության համատեքստում: Ակնհայտ էր որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը ոչ միայն միջազգային միակ ձեւաչափն է, ով ունի մանդատ արցախյան կարգավորմամբ զբաղվելու, այլ նաեւ հայկական կողմերի շահերը ընկալող ֆորմատ է, որի հիմնարար սկզբունքները եւ տարրերը, որ բացահայտվել են 2009 թվականից սկսած, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման հիման վրա կարգավորման սկզբունքը հայկական կողմի կարմիր գծերի ներառում էր իրականացնում: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի չեղարկումը կարող է նաեւ արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ»:

Աշոտյանը բնական է համարում, որ այս փոփոխությունը վտանգներ կառաջացնի հայկական կողմերի համար. «Քանզի գլոբալ հակամարտության մեջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի խախտված եռանախագահությունը բերելու է մի կողմից գեոպոլիտիկ ճնշումների մեծացմանը` արցախյանն կարգավորման շուրջ, այդ թվում չակերտավոր «քաղաքական խանդի» տեսարանների եւ կամ-կամի սկբունքների կիրառման, մյուս կողմից նաեւ հարցականի տակ է դնում հայկական կողմի համար ընդունելի կարմիր գծերի քաղաքականությունը. խոսքը գնում է ինքնորոշման իրավունքի ներառման մասին, որպես կարգավորման սկզբունքի»:

Նրա խոսքով` լավրովյան հայտարարությունն, իհարկե, իր ենթատեքստն ունի: «Կարծում եմ, որ ռուսական կողմն այս գլոբալ հակամարտության մեջ Արեւմուտքի հետ մի կողմից վա-բանկ է գնում, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին դնելով փաստի առաջ, որ կամ համարգործակցում ենք այդ թվում արցախյան ուղղությամբ, կամ առհասարակ խզում են բոլոր տեսակի անվտանգային եւ ռեգիոնալ քննարկումները այդ երկու ուժի կենտրոնների հետ, կամ մյուս կողմից վա բանկ է գնում, որպեսզի խնդրի կարգավորման համար կիրառի ասպես կոչված կամ-կամ սկզբունքը, հատկապես հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո ռուսական հեղինակությամբ երեք համատեղ հայտարարությունները: Ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության կարգավորման համար ջանքեր է պետք գործադրել կարծում եմ արեւմուտքը ներկայացնող կողմի հետ որպեսզի ռուսական կողմի հետ այնուհանդերձ արցախյան հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը պահպանելու ջանքեր գործադրեն: Լավրովյան հայտարարությունից հետո պարզ էր դառնում, որ դա ոչ թե ռուսական կողմի նախաձեռնությունն էր, այլ արեւմուտքի քայլերի առնվազն մեկնաբանությունը կամ փաստագրում, հետեւաբար այստեղ պետք է ամեն ջանք իրականացնել, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չազդի մեզ վրա այս ճակատարգրական ձեւով»,- հավելեց նա:

ՀՀԿ փոխնախագահը կարծում է Ռուսաստանը դրան, այնուհանդերձ, պատրաստ է ստեղծված իրավիճակին. «Նամանավանդ, որ կան թույլ, բայց պոզիտիվ սիգնալներ, մասնավորապես ամերիկյան պաշտոնյա Սալիվանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ անկախ ուկրաինական ճգնաժամից ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգային հարցերի շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ, բացի դրանից Փառուխի եւ Քարագլխի վերջին դեպքերի առնչությամբ մենք մի կողմից չտեսանք Մինսկի խմբի համանախագահերի հայտարարություն, ինչն արդեն ահազանգ էր այն մասին, որ այդ ձեւաչափը վտանգված է, բայց տեսանք համանախագահ երկրների առանձին արձագանքներ ադրբեջանական ոտնձգությունների կապակցությամբ, որոնք բավականին ունիսոն էին եւ միանշանակ, մյուս կողմից կա նաեւ այլ փորձ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերություններն այնուհանադերձ շարունակում են որոշակի ձեւաչափով իրենց համատեղ աշխատանքը եւ այստեղ կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական, հետեւաբար այդ ձեւաչափը դեռ կարելի է փրկել, հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն է տարիներ շարունակ ջանքեր գործադրել եւ հետպատերազմյան շրջանում ավելի ընդգծել, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի կարիք չունի, այնինչ մնացած բոլոր միջազգայիյն ինտիտուտները պարբերաբար այդ ձեւաչափի կարեւորության մասին բարձրաձայնում էին» :

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայկական կողմը համարժեք դիվանագիտական աշխատանք այս ընթացքում չի իրականացրել, ճիշտ հակառակը. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրականացրել են բացառապես պարտվողական աշխատանք, պատահական չէ, որ նույն Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ ինքնորոշման իավունքի մասին խոսել են 2021 թվականի ապրիլին դրանից հետո հայկական կողմն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո որդեգրել է պարտվողական քաղաքականություն, Արցախից փաստացի հրաժարվելու քաղաքականություն եւ այս ձեւաչափի առաջխաղացման Մինսկի խմբի համնախագահության պաշտպանության ջանքերով հանդես չի եկել, դրա ամենավառ ու ցցուն արտահայտություններից մեկն այն է, որ Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարության մեջ բացակայում էր Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի կարեւորման դրույթը, կամ արցախյան հակամարտության հետագա կարգավորման այս ձեւաչափի կարեւորումը:

Սա վկայում է այն մասին, որ քանի դեռ հայկական կողմը ներկայացված է Նիկոլ Փաշինյանով եւ իրեն սպասարկող անհեռատես, անհայրենիք եւ կիսագրագետ պաշտոնյաներով հայկական կողմը դատապարտված է լինելու հետեւելու գործընթացներին եւ ունակ չի լինելու պաշտպանել սեփական շահերը , դրա մասին վկայեց նաեւ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ միրզոյանի երեկկվա խղճուկ բեմելը Մոսկվայում»:

Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»
Ամենադիտված