Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հանրությունը դեմ է Փաշինյանին․ իշխանությունը մտահոգվել է հանրահավաքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հանրահավաքը լրջորեն մտահոգել է իշխանական կառույցին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը հստակորեն հասկանում է, որ սեփական ոտքի տակից հողը գնում է։ Ըստ էության, թե՛ Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերի համախմբումն ու իրական զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանից եկող դրական ազդակները, ընդդիմությանը հույս են տվել, որ կարող են իշխանափոխություն իրականացնել։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը շատերը իշխանական քարոզչամեքենայից նշում էին, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի սրտի վարչապետն է և հենց նա է առավել ռուսամետը, քան ցանկացած այլ ընդդիմադիր ուժ։

Ըստ էության, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հաստատեց, որ այս պնդումը ոչ միայն հեռու է իրականությունից, այլ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գա և դառնա Արևմտյան ուժերի սպասարկուն։ Արցախի հարցում ռուս սահմանապահների թույլ վերահսկողությունը բավականին մեծ հնարավորություններ ստեղծեց փաշինյանական վարչախմբի համար, Արևմուտքին նոր հավատարմության երդումներ տալու, տարբեր միջազգային կառույցներում ձեռնպահ քվեարկելու և Ռուսաստանի հետ իր կապերը խզելու համար։

Նախօրեին կայացած հանրահավաքը իր բազմամարդությամբ անհանգստացրեց ոչ միայն Փաշինյանի սպասարկուներին, այլև՝ բուն իշխանությանը, որն իր բոլոր ուժերը նետել է առաջին գիծ` ընդդիմությանը անվանարկելու, վարկաբեկելու, նրա ձեռնարկած միջոցները նսեմացնելու ուղղությամբ։ Ասել, թե սա կանխատեսելի զարգացում չէր, սուտ կլինի։ Ընդհակառակը Փաշինյանի իշխանությունը ի սկզբանե էլ նախապատրաստվել էր այդպիսի զարգացումների, և նույնիսկ հրահանգ էր իջեցվել, ամեն ինչ անել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցների քանակը նվազ ցույց տալու համար։

Իհարկե, իշխանությունը միգուցե կարող էր էլ ավելի շատ մարդ հավաքել Ազատության հրապարակում, սակայն բացառապես վարչական ռեսուրսի հաշվին։ Ըստ էության, Հայաստանում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակի պայմաններում այդքան մարդուն Ազատության հրապարակում մեկտեղելը վկայում է, որ հանրության շոշափելի հատվածը դեմ է Արցախը հանձնելու փաշինյանական իշխանության գործողություններին և ամեն ինչ անելու է դրա դեմն առնելու համար։

Լևոն Առաքելյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնը
Ամենադիտված