Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սպորտի խաղաղությանը նպաստելու համաշխարհային օր, Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր,  ՀԱՀ՝ Հանրապետություն հիմնադիրների օր, Հունաստան՝ Անկախության օր, Թաիլանդ՝ Չակրայի օր, Ռուսաստան՝ Քննչական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1869 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:

1890 –ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:

1904- Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն Հրայր Դժողքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:

1921 - վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։

1956 —ծնվել է հայկական արմատներով խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Իգոր Սարուխանովը:

1980 —ծնվել է հայազգի ռուս լրագրող «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:

2004-տեղի է ունեցել աննախադեպ ցրտահարություն։ Գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:

2005-Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչնչացում» թեմայով ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:

2009 —վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող Էդուարդ Յոլյանը:

2015-«System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:

2017 –վախճանվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:

2019-Ազգային ժողովի ամբիոնից սկանդալային ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը: 

2021- Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է Մարտի 1-ի գործով որոշումը, որն է վարույթը կարճելը։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1199 – Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1320 —Արբրատյան վանքի աբբատների գլխավորությամբ հոգևորականները և բարոնները ստորագրել են Արբրատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:

1483 –վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:

1520 –վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:

1528 –վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:

1712 — Նյու-Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:

1748 –իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։

1772 —Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը չեղարկել է Պետրոս 1-ինի մտցրած մորուքի հարկը:

1776 —ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ-Այլենդի ճակատամարտը:

1810 —ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:

1814 —Նապոլեոն 1-ինը հրաժարվել է գահից և Ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:

1820 —ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագանաց Նադարը (իսկական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):

1826- ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:

1829 –վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:

1896 - Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:

1899 - Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։

1909-ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։

1909 —համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի՝ անկախացել է Բուլղարիան:

1917 - ԱՄՆ-ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

1924-Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:

1928 —ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոտսոնը ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ-ի կոդը:

1938 —գիտնական-քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:

1941 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:

1974 - ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է Եվրոտեսիլ երգի մրցույթի հաղթող:

1984 —Կոկոսյան կղզիների բնակիչները անցկացված ընտրություններում քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:

1985 —ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:

1992 –վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:

1994 - խոցվել և վթարի է ենթարկվում Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայի ցեղասպանության։

2010 —Ղրղզստանում սկսվել են «Ապրիլյան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը Կուրմանբեկ Բակիևի դեմ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում
Ամենադիտված