Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարենային սպառնալիքի սպասումով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը արդեն տնտեսական լուրջ խնդիրներ է հարուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա առևտրային գործընկերների համար։ Հայաստանն այս առումով, թերևս, ամենահարմար դիրքերում է, քանի որ չեզոքության ռեժիմի պահպանման շնորհիվ կարողացել է որոշակիորեն մեղմել պատժամիջոցների ազդեցությունը։ Փաստացի, պատժամիջոցները բուն Հայաստանի վրա անմիջականորեն չեն ազդում, սակայն դրանք ազդում են Ռուսաստանից մատակարարների շղթայի խաթարման վրա, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն ապրանքների զգալի նվազման, այլև՝ գների աճի։

ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի խոսքով Հայաստանում պարենային անվտանգության առումով տարին մարտահրավերներով է լինելու, բայց իրավիճակը այնքան էլ սպառնալից չէ։ Մինչդեռ միայն նախօրեին է Ռուսաստանը դադարեցրել հացահատիկի մատակարարման արգելքը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Վիճակագրական կոմիտեի և պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստանում սպառվել է 367 000 տոննա ցորեն, որից ընդամենը մեկ/քառորդ մասը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել, մնացած երեք/քառորդը ներմուծվել է Ռուսաստանից։ Ուշագրավ է, որ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում աճեցվող ցորենի ծավալները տարեցտարի նվազել են։

Եթե 2018-ին Հայաստանում աճեցվել է 187 500 տոննա ցորեն, ապա անցած տարի այդ ցուցանիշը գրեթե կիսով չափ կրճատվել է։ Կտրուկ նվազում է նաև հողերի բերքատվությունը, երբ 2018-ին 1 հեկտարից ստացվել է 2800 տոննա ցորեն, անցած տարի գրեթե 1,7 տոննա։ Փաստացի, երկու դեպքում էլ պատճառը հստակ է. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և հարակից տարածքների բերրի հողերի զգալի մասը, որտեղ աճեցվում էր հացահատիկի հիմնական խմբաքանակը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ընդ որում, եթե Հայաստանի բարձր լեռնային կամ լեռնային հատվածներում հացահատիկի արտադրությունը չափազանց նվազ էր բերքատվության առումով, ապա այդ հողերը չափազանց բարձր բերքատվություն էին տալիս, ինչով էլ պայմանավորված է բերքատվության ցուցանիշի նվազումը։

Հայաստանի իշխանությունները ընդամենը հայտարարում են և խոստումներ են տալիս պարենային անվտանգության կարգավորման ուղղությամբ։ Նույնիսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շաբաթներ առաջ խնդրում էր մաքսիմալ շատ մշակել հողերը։ Գյուղացիներն այդպես էլ ականջալուր չեն լինում նախարարի խորհրդին։ Արդյունքում Հայաստանը կանգնելու է լուրջ պարենային վտանգի առջև, իսկ Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում, հայ գյուղացին խոշոր կորուստներ է կրելու։ Թուրքիայից ներմուծվող բանջարեղենը և մրգերը շատ ավելի էժան են լինելու և տեղում խեղդելու են հայկական արտադրանքը։ Սահմանների բացումը, իհարկե, քաղաքական որոշում է, սակայն մինչ օրս որևէ պետական կառույց ողջամիտ բացատրություն չի տվել, թե ինչ տնտեսական հետևանքներ կունենա Թուրքիայի հետ սահմանի բացումը, և ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց դեմն առնելու համար։ Փոխարենը միայն դեկլարատիվ հայտարարություններ են, կեղծ հավաստիացումներ, որոնց տակ բացարձակ ոչինչ չկա։

Անդրանիկ Ներսիսյան

Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը
Ամենադիտված