Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, Իրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր, կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադարձել է Հարավային Կովկաս։

1657 –ծնվել է հնագույն գրիչ Ավետիք Եվդոկացին։

1878 – ծնվել է գրող, հայկական գրականության արձակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Արազին (Մովսես Հարությունյան)։

1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել են Տալվորիկ:

1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները:

1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։  

 –ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։    

1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։

1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամի, Թովուզի և Լաչինի ուղղություններով հայտնվել են մոտ 50 հոգիանոց զինված թուրքական կազմավորումներ։

2002- վախճանվել է «Արարատ»-ի «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:

2009-ըստ «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև կնքված պայմանագրի Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն և Հայաստանում ուժի մեջ է մտել կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի համար սահմանված ավելացած նոր սակագները։

2010-  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2011-Հայաստանի կառավարությունը որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով:

2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը․ լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

2020- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի` անց է կացվելու ընտրությունների երկրորդ փուլ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313 – վախճանվել է հռոմի կայսր Դիոկլետիանոսը։

568 —լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։

1778 —Նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլարի նշանը՝ $։

1809 —ծնվել է ռուս դասկան գրող Նիկոլայ Գոգոլը։

1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։

1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1875 —անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է շաբաթական եղանակի տեսությանը։

1889 —Չիկագոյում վաճառքում հայտնվել է առաջին ավտոմատ աման լվացող մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։

1890- բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։

1891 —նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։

1901 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը․ թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է՝ բախվելով ստորջրյա քարերին, որի հետևանքով զոհվել է 180 մարդ։

1922 —վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։

1924 —Անտուան դե Սենթ Էկզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Օդաչուն»։

1933 —նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։

1934 —ծնվել է խորհրդային, ամերիկյան և ռուսական ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։

 1937 —Բիրման անկախացել է Հնդկաստանից։

 1938 — Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։

1939 —Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին, ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։

1940 —Նյու-Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։

1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։

1969 —Չինաստանի Կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է «կուլտուրական հեղափոխության» ավարտը։

1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են «Apple» համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։

1979 —Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի՝ այաթոլլա Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումը։

1991 —չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը (ռազմական դաշինք)։

2001 —Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։

2004 - Գուգլն ակտիվացրել է «Ջի Մեյլ» էլեկտրոնային փոստային ծառայությունը։

2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։

2015-վախճանվել է ճապոնացի երկարակյաց Միսաօ Օկավան, որը հանդիսացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը (ծնված 1898 թվականին)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները Mövenpick-ը գալիս է Հայաստան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել
Ամենադիտված