Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ. Ջուս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երգչուհի Ջուսը բազմիցս է իր հարցազրույցներում նշել, որ պատրաստվում է իր «No fashion»  տեսահոլովակին, սակայն այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Եվ ահա հունիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրը, տեսահոլովակի ռեժիսոր Տիգրան Արյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց սպասված տեսահոլովակը՝ այդպիսով շնորհավորելով երգչուհու ծննդյան օրը: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա Ջուսի խոսքով ծուղակ էր: 

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մանրամասն պատմել է այս պատմության անհայտ էջերի մասին, ավելին՝ Ջուսը մտածում է ռեժիսորին դատի տալու մասին.

«Նախ պետք է ասեմ, որ ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիաքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել:

Տիգրանը զբաղվել է ոչ միայն ռեժիսորությամբ, այլեւ պրոդյուսինգով: Մենք ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ ծախսերի մեծ մասն ինքն է կատարում, իսկ PR-ով զբաղվում եմ ես, դե իսկ ոլորտում շատերը գիտեն, որ PR-ը եւս ծախսատար է: Տիգրանը պատրաստի տեսահոլովակը ինձ պետք է տար մայիսին, բայց չհասցրեց, քանի որ անիմացիոն լուծումները դժվար էին  կարճ ժամանակում իրականացնել»,- պատմեց Ջուսն ու խոսեց իրեն անհանգստացնող խնդրից.

«Տեսահոլովակի նկարահանման հրապարակում ես իմացա, որ Տիգրանը մտադրություն ունի կրճատել երգն ու 3.30 րոպեանոց կատարումը դարձնել 2.50 րոպե: Իհարկե, այդ ժամանակ ես ընդիմացա ու նշեցի, որ ոչ մի դեպքում նման բան չանի, որ դա խախտում է  Գուժի հեղինակային իրավունքներն ու ինքս էլ չեմ ուզում, որ երգի հիթային կրկներգները դուրս գան: Ի վերջո, ժամանակ անց չկրճատված տարբերակով նա կիսատ մոնտաժված տեսահոլովակը հեռախոսով ուղարկեց ինձ, բայց ավելի ուշ ինքնասածի հրապարակեց կրճատված տարբերակով տեսահոլովակը՝ առանց իմ իմացության:

Ի դեպ՝ մինչ հրապարակելը Տիգրանը ինձ մի պայմանագիր ներկայացրեց՝ ասելով, որ մտադրություն ունի ամերիկյան շուկա դուրս գալու այս երգով, ու խնդրեց, որ ստորագրեմ այդ փաստաթուղթը, ըստ որի այս տեսահոլովակի հետ կապված բոլոր լիազորությունները իրենը կլինեին: Դե իսկ ես էլ, բնականաբար, այդ փաստաթուղթը ցույց տվեցի ամուսնուս, ով փաստաբան է: Նա էլ ուսումնասիրելուց հետո ասաց, որ սա լրիվ իմ դեմ է կազմված, որ ստորագրելուց հետո ոչ մի լիազորություն իմ տեսահոլովակի հանդեպ չեմ ունենա: Բնականաբար, չստորագրեցի, փոխարենը ամուսնուս հետ միասին մեկ այլ պայմանագիր կազմեցինք, որն էլ արդեն Տիգրան Արյանը չստորագրեց: Մեր պայմանգրում նշված էր, որ նա որպես պրոդյուսեր շատ իրավուքններ ունի, սակայն կար կետ նաեւ, որ նա իրավունք չունի տեսահոլովակը հրապարակել առանց իմ համաձայնության, քանի որ PR-ով ես եմ զբաղվում»:

«Տեսահոլովակի հրապարակումից առաջ ես իրեն գրեցի, որ հանկարծ նման բան չանի, բայց ի պատասխան հայտնեց, որ արդեն հրապարակել է քիչ չէ, ներկայացրել է երգի կրճատված տարբերակը, որի արդյունքում երգը հիթային չի դառնա: Այս պահին սպասում եմ Գուժին, ով Հայաստանում չէ: Ես ու ամուսինս՝ Վահագնը, մտածում ենք Տիգրան Արյանին դատարան կանչելու մասին:

Տիգրանն աստղային հիվանդությամբ է տառապում, գիտի, թե շատ հայտնի է, բայց պետք է մի բան հաստատ իմանա, որ մինչեւ ես իմ յութուբյան պաշտոնական էջում չտեղադրեմ այդ տեսահոլովակը, նա անգամ դիտում չի ունենա, քանի որ մեզնից հայտնին ես եմ, ոչ թե նա: Էլ չասեմ, որ ողջ տեսահոլովակի ընթացքում մի քանի տողանի տիտրեր են գնում, որտեղ Տիգրանը նշել է, թե ինչքան լուրջ մարդ է այդ տեսահոլովակում, արդյունքում մնում է մի հատ էլ ճակատիս գրեր իր անուն-ազգանունը, որ իր գովազդն ամբողջական լիներ: Մի խոսքով՝ նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ: Մի պայման կա, եթե Տիգրանը համաձայնվի վերականգնել երգի տեւողությունը ու պատրաստի տեսահոլովակը կտա ինձ եւ ես կզբաղվեմ երգի տարածմամբ, այդ դեպքում ես նրան դատի չեմ տա»,- ավարտեց երգչուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված