Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկասկած, կա հավանականություն Արցախում երկրորդ ճակատի. ռազմական փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն օրերս հայտարարել էր, որ եթե Ռուսաստանի Դաշնության համար երկրորդ ճակատները բացվեն, դրանք իրենց շատ կօգնեն:

Առհասարակ, վերջին օրերին շատ են Արցախում երկրորդ ճակատ բացվելու վերաբերյալ խոսակցությունները:

Ազատագրում ֆեյսբուքյան էջի համակարգող Միկա Բադալյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես բազմիցս ասել եմ, որ Ալիևին կստիպեն բացել երկրորդ ճակատը՝ ուզում է նա դա, թե ոչ։ Դրանում անձամբ համոզվեցի երեկ, երբ Ադրբեջանի զինված ուժերը դուրս էին բերում իրենց զորքերը Փառուխից և Քարագլուխից, բայց հետո, որ ինչ-որ բան փոխվեց, և նրանք բացահայտ սկսեցին մեղադրել ՌԴ ՊՆ-ին ստի մեջ ՝ վերջում հրաժարվելով հեռանալ։

Ես ենթադրում եմ, որ Ալիևին հստակ հասկացրել են, որ նա միայն մեկ ճանապարհ ունի, և դա նոր ռազմական հակամարտությունն է, որն, իմ կարծիքով, անպայման հրահրվելու է, և, ամենայն հավանականությամբ, դա լինելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում»:

Թեմայի շուրջ 1or.am-ը լսել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի մեկնաբանությունը.

«Սա շատ կարևոր հարց է, և միանշանակ պատասխան տալ դժվար է: Եթե ես միանշանակ իմանայի պատասխանը, և՛ մեր պետական մարմիններին կհուշեի, և՛ անձնական մակարդակում քայլեր կձեռնարկեի: Անկասկած կա հավանականություն Արցախում երկրորդ ճակատի, բայց, իմ կարծիքով, ավելի հավանական է, որ չի լինի, քան կլինի: Ճիշտ է, ադրբեջանաթուրքական տանդեմն իրեն լկտի է պահում, բայց, այնուհանդերձ, Ռուսաստանի բարդությունները դեռևս այնքան չեն, որ այս պահի դրությամբ մենք այնտեղ ունենանք երկրորդ ճակատ: Այն ինչ կլինի, ուղիղ համեմատական է Ռուսաստանի գործերի ընթացքին. վատացա՞ն՝ հավանականությունը կմեծանա, լավացա՞ն՝ կփոքրանա»:

Հարցին, թե հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ռուս-թուրքական բանակցություններից պե՞տք է մեծ սպասելիքներ ունենալ, փորձագետը պատասխանեց.

«Ամեն դեպքում դրանից հեռուն գնացող սպասելիքներ պետք չէ ունենալ, դա ավելի շատ երևի մարտավարական ինչ-որ նշանակություն ունի, ընդ որում, ենթադրում եմ՝ թեման կլինի ուկրաինական խնդիրը, ոչ թե արցախյանը: Հեռու հեռանկարում, գուցե, այդ բանակցությունները հանգեցնեն խաղաղության համաձայնագրի, բայց կոնկրետ այս պահին դա անիրատեսական է»:

Մարիամ Նալբանդյան

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը
Ամենադիտված