Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետների կանայք և նրանց սիրո պատմությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

wnews.am-ը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր տիկնոջ՝ Աստղիկ Կարապետյանի լուսանկարը հանրության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հավանաբար պատճառն այն է, որ նախկինում վարչապետն իր կնոջ հետ պաշտոնական միջոցառման չէր ներկայացել եւ բոլորին էր հետաքրքիր՝ ինչպիսին է Հայաստանի վարչապետի կինը։

1-13

Պարզվում է՝ Հայաստանի նախկին վարչապետներից ոմանք եւս չեն սիրում իրենց կանանց հանրության ուշադրությանը ներկայացնել. այդ մասին է փաստում նրանց կանանց լուսանկարների բացակայությունը։ Ինչեւէ, կայքը ներկայացնում է Հայաստանի երրորդ հանրապետության նախկին վարչապետներից մի քանիսի կանանց եւ նրանց սիրո պատմությունը.

vazgen

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Սարգսյանի կինը Վարդուհի Իշխանյանն է։

«Վազգենը ինձ դաս է տվել: Ես երրորդ կուրսում էի, ինքը Նովոսիբիրսկի ասպիրանտուրայից վերադարձավ եւ հենց մեր կուրսում, առաջին լսարանը մերն էր, որ դաս տվեց: Ինքը շատ սիրված դասախոս էր մեզ համար, իսկ երբեմն-երբեմն արշավներ էինք կազմակերպում, դրանից հետո շատ հաճախ ընդհանուր մեր խմբով էինք հավաքվում, էլի արշավների էինք գնում, ու գնալով այդ ջերմ ու բարեկամական մթնոլորտը էլ ավելի ամրապնդվում էր: Ես էլ կամաց-կամաց տեսա իր մտածելակերպը ու հասկացա, որ հազվագյուտ մարդ է` իր մտածելակերպով ու գաղափարներով: Ու այդպես էլ ամեն ինչ կամաց-կամաց ստացվեց»,- պատմել է տիկին Իշխանյանը:

Նրանք ունեն երեք դուստր։

05

Հրանտ Բագրատյանի կինը Նանա Բագրատյանն է։Նա եւս եղել է Հրանտ Բագրատյանի ուսանողուհին։ «Դա եղել է սեր առաջին հայացքից։ Նրանք ծանոթացել են 1988թ. ամռանը։

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հիշում է տիկին Բագրատյանը՝ նշելով, որ իր ամուսնու կյանքում ինքը մեծ դեր ունի։

«Նա չի սիրում ձեւական որեւէ բան. ձեւական հարաբերություն, ընտանիք… նա լուրջ է վերաբերվում այդ հարցերին»,- նշում է նա։Screen Shot 2017-01-19 at 12.15.48 կեսօրից հետո

Նրանք ունեն դուստր եւ որդի

 

sun1

Իդեալական ընտանիք. լուսանկարն այսպես կվերնագրեինք. սա Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ընտանիքն է։

Նրա կինը մասնագիտությամբ լրագրող, այժմ մանկագիր Նունե Ալեքսանյանն է։

Նունե Սարգսյանը պատմել է, որ ամուսնուն հանդիպել է Երևանի դպրոցում, երբ ինքը 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ «Նա իմ առաջին ու միակ սերն է։ Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածքները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմել է Նունե Սարգսյանը։

sun(2)

Նունե և Արմեն Սարգսյանները դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտների հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հայրիկի գրադարանով ու խնդրել է գիրք վերցնել գրադարանից, ինչը դեմ էր կանոններին, քանի որ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։

Նունեն վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, որպեսզի հետ վերադարձնի գիրքը։

«Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,-ասել է Նունեն։

Ամուսինները բնակվում են Լոնդոնում եւ ունեն երկու որդի։

robert_bella-kocharyan

Հայաստանի երկրորդ նախագահ, նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կինը Բելլա Քոչարյանն է։

Տիկին Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Տիկին Քոչարյանը 2006 թվականից հանդիսանում է նաև Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ:

Իր ամուսնու մասին տիկին Քոչարյանն ասում է. «Ռոբերտը հեշտ մարդ չէ, բայց նա չի դժվարացնում կյանքն ավելին, քան կա, հավասարակշիռ է որպես ամուսին, ես դժգոհ չեմ, ուժեղ տղամարդ է, դժվար պահերին ոչ թե ես էի իրեն օգնում, այլ փորձում էի ես էլ ուժեղ լինել։
Յուրաքանչյուր ծանր պահի, երբ կանգնած ես ամուսնուդ կողքին եւ կիսում ես նրա հոգսերը, ուժ ես տալիս նրան»,- նշել է նա։

Ամուսիններն ունեն երեք զավակ՝ երկու որդի եւ դուստր։

Bella_Qocharyan

sabina

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինը Արմինա Դարբինյանն է։ Նախկինում նա Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրենն էր։

դդ

Նրանք ունեն դուստր։

«Երբ հարցազրույցներից մեկում ինձ հարցրին՝ խառնվում եմ այն ժամանակ վարչապետ ամուսնուս գործերի մեջ, պատասխանեցի՝ այո ու հայտնվեցի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Հեղեղվեցի շնորհավորանքներով, շնորհակալական խոսքերով, ինձ ասացին, որ վերջապես տեսան մեկին, ով ասում է այն, ինչ մտածում է։ Ըստ իս, ամուսնական զույգը մի ձուլվածք է, որտեղ բաղադրիչ մասերը շատ բարդ բանաձեւով փոխկապակցման մեջ են։ Եթե փորձում ես էությունդ քողարկել դիմակով, դա ծիծաղելի է։ Ես նախընտրեցի լինել ըմբոստ, քան ծիծաղելի։ Անկեղծությունն ըմբոստություն էր, կեղծավորությունը՝ կանոն»,-նշում է տիկին Դարբինյանը։

big_IMG_8911

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը Գոհար Սարգսյանն է։

Տիգրան Սարգսյանը ու Գոհար Սարգսյանը ծանոթացել են Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:

Գոհար Սարգսյանը, ով ֆինանսական մեծ միջոցներ է կուտակել, հարցին, թե ինչպե՞ս է դա իրեն հաջողվել, պատասխանել է.

«Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:

Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ»:

Գոհար Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պարգեւել է դուստր եւ երկու որդի։photo1

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը Ջուլիետա Աբրահամյանն է։

Ջուլիետա Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանին երեք զավակ է պարգեւել։

Hovik_Abrahamyani_kin_2

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը
Ամենադիտված