Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրորդ ճակատ» կամ «աղմուկի տակ գործել». փորձագետը խորհուրդ է տալիս չշտապել Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Բաքուն կարող է խորապես սխալ հաշվարկել, եթե ուկրաինական իրադարձությունների ֆոնին որոշի հաշվի չառնել Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Այս մասին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

«Երբ արևմտյան առաջնորդները կամ արևմտյան վերլուծաբանները միաձայն սկսում են խոսել, որ Ռուսաստանը սխալ է հաշվարկել, հրահրել է Արևմուտքի զայրույթը և անպայման կվճարի դրա համար, ոմանք կարող են կեղծ ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մի արժեք չունի: Այստեղ շատ կարևոր է չշտապելը, քանի որ շտապելու դեպքում հնարավոր է ավելի ուշ զղջալ»,- ասել է Սիլաևը։

Նա չի համաձայնել լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Մոսկվան չի արձագանքում Բաքվի ագրեսիվ գործողություններին։

«Դա չի նշանակում, որ մենք կույր ենք։ Դա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք նկատում, այն իրավիճակը, որ ստեղծվել է Ղարաբաղում խաղաղապահների շուրջ, իհարկե, նկատվել է, և դրա վրա աշխատանքներ են տարվում»,- ասել է Սիլաևը։

Փորձագետը նաև նշել է, որ Ադրբեջանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում չեն կարող դիտարկվել որպես Ռուսաստանի դեմ ուղղված «երկրորդ ճակատ» Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։

«Ես դա չէի անվանի «երկրորդ ճակատ», քանի որ, նախ, եթե կա երկրորդ ճակատ, ապա այն պետք է լինի Ռուսաստանի դեմ։ Եվ ուրեմն ուզում եմ հարցնել. ի՞նչ կապ ունի Ղարաբաղը։ Եթե ​​Ռուսաստանը տեսլական ունի, կա հաստատ ցանկություն կանխելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և կանխելու Ուկրաինայի տարածքի ռազմական զարգացումը ՆԱՏՕ-ի կողմից, ապա նորից ի՞նչ կապ ունի Ղարաբաղը դրա հետ։ Ինչո՞ւմ են այդ ամենում մեղավոր ղարաբաղցիները։ Երկրորդ հերթին երկրորդ ճակատը շատ բան պարտադրող ձևակերպում է։ Դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը խոսում է երկրորդ ճակատի մասին, նշանակում է, որ նա պատրաստ է Ռուսաստանի հետ մոտավորապես նույն մասշտաբի զինված առճակատման գնալ, ինչպես տեղի է ունենում Ուկրաինայում։ Ես վստահ չեմ, որ հիմա ինչ-որ մեկը ցանկանում է դա անել: Ուրիշ բան, որ միանգամայն հնարավոր է, որ տարբեր կողմերից նրանց դրդում են իրենց խնդիրները լուծելու համար: Ես դա կանվանեի «աղմուկի տակ գործել»», - ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Նյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ» Փաշինյանը մեկնել է Իրան․ ինչ է սպասվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել
Ամենադիտված