Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդին հարբած մտել էր մոր ննջարան և փորձել բռնաբարել նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Վահան Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Վահանը մեղադրվում էր այնպիսի հանցագործության համար, որը, արտառոց ու անընդունելի լինելով, առաջացրել էր հանրային հետաքրքրություն, լրատվամիջոցներն անդրադարձել էին դեպքին:

Տուժողի միջնորդությամբ դատարանը գործը քննել է դռնփակ կարգով:

Դատավճռի հրապարակումը, ինչպես օրենքով է նախատեսված, եղել է դռնբաց:

Այս գործով տուժողը Վահան Խաչատուրյանի մայրն է: Նա է դիմել իրավապահներին, միայն թե սկզբում, ինչպես ինքն է ասում, ամաչել է ու հայտարարություն տվել, թե որդին միայն սպառնացել է սպանել իրեն: Հետո նաև մնացածն է ներկայացրել, այսինքն՝ այն, որ որդին, բացի սպանության սպառնալիքներից, երկու անգամ էլ փորձել է բռնաբարել իրեն, բայց ինքը կարողացել է համոզելով ու խաբելով խույս տալ սեռական ոտնձգություն կատարող զավակից:

Տուժողը ոտնձգությունների կատարման ստույգ օրերը չի հիշել:

Ըստ դատավճռի՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երկրորդը՝ նոյեմբերին:

Տուժողը հայտնել է, թե որդին հակում է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ, դրանց ազդեցության տակ դարձել է ագրեսիվ, դյուրաբորբոք, անկառավարելի:

Սկսել է առանց դուռը թակելու մտնել իր ննջարանը: Որդուց զգուշանալով ու անհանգստանալով՝ մայրը փորձել է փական դնել իր ննջասենյակի դռանը, սակայն որդին թույլ չի տվել:

Մայիսին՝ ինչ-որ մի օր, ժամը 23-ի սահմաններում մայրը գնացել է ննջարան քնելու: Վահանը մնացել է հյուրասենյակում: Սթափ է եղել: Բայց մեկ ժամ անց՝ կեսգիշերին, նա արդեն հարբած վիճակում, մերկ, խոհանոցային դանակն էլ ձեռքին մտել է մոր ննջարան, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է սպանել մորը:

Որդու տարօրինակ պահվածքից վախենալով՝ մայրն անմիջապես վեր է կացել մահճակալից, բայց նա բռնել է մորը, պատռել գիշերանոցը, փորձել է բռնաբարել: Հանցագործությունն ավարտին չի հասցրել. մայրը համոզել է նրան, դուրս եկել սենյակից ու փախել բնակարանից: Գնացել է մոր և քրոջ բնակարան, այնտեղ մնացել մոտ երկու ամիս:

Որդին հաճախ զանգահարել է, ներողություն խնդրել, խոստացել այլևս չխմել, նման բան չանել ու աղերսել է, որ մայրը տուն վերադառնա: Մայրը հավատացել ու վերադարձել է:

Սակայն նույն բանը նույնությամբ կրկնվել է երկրորդ անգամ՝ արդեն նոյեմբերի անհայտ մի օր: Դարձյալ նույն ժամին ու նույն վիճակում Վահանը մտել է մոր ննջարան, պատռել գիշերանոցը, սպառնացել դանակով:

Մայրը նորից կարողացել է խաբել, դուրս պրծնել որդու ձեռքից ու փախչել բնակարանից:

Այս անգամ ևս անմիջապես դեպքի օրը նա չի դիմել իրավապահներին: Մոտ երկու ամիս դարձյալ ապրել է քրոջ տանը:

Վահանը նորից հաճախակի զանգել է, խնդրել, որ մայրը տուն վերադառնա:

Ի վերջո, մայրը նորից հավատացել ու 2012 հունվարի 6-ին վերադարձել է:

Հունվարի 22-ին մայրը տեսել է, որ Վահանը նորից խմած է, վախեցել է, թե կարող է կրկնել ոտնձգությունը, և փախել է տնից: Մեկ օր մնացել է հարևանի տանը, մտածել, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Տուժողը շեշտել է, որ իր ու ամբաստանյալի միջև երբեք սեռական հարաբերություններ չեն եղել:

Նախկինում գողության համար դատապարտված Վահանը նախաքննության ժամանակ տվել է մոր ներկայացրածին համահունչ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց դատավարության կողմերի ու դատարանի հարցերին ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2010 թվականին ինքը կալանավայրում է եղել, մայրը զանգահարել ու հայտնել է, թե հայրը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:

Կալանավայրից դուրս գալուց հետո փորձել է մորից պարզել հոր ինքնասպանության պատճառը: Նա խուսափել է այդ մասին խոսելուց:

Ինքը կասկածել է, թե ծնողների միջև վիճաբանություն է եղել, ինչի պատճառով հայրն ինքնասպան է եղել: Մոր և հոր հարաբերությունները լավ չէին: Մորն առաջարկել է բնակարանը վաճառել, գումար տալ իրեն, որ հոր գերեզմանը կառուցի: Մայրը չի համաձայնել: Իրենց միջև լարվածություն է առաջացել:

Իր կարծիքով՝ մայրը դրա համար է դիմել ոստիկանություն: Ինքը երբևիցե մորը դանակով չի սպառնացել, նրա գիշերանոցը չի պատռել և մնացած բաները, որ մեղսագրվել են իրեն, չի արել:

Ոստիկանությունում ցուցմունքներ է տվել բռնության ու ճնշումների ազդեցության տակ: Քննիչն էլ ասել է, թե մայրը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ինքը պնդի, որ նման բան չի եղել:

Տուժողը ցուցմունք է տվել, որ ամուսնու հետ գտնվել է վատ փոխհարաբերությունների մեջ, համատեղ չեն բնակվել: Ինքը տեղյակ չէ ամուսնու մահվան պատճառի մասին, բայց իր կարծիքով՝ որդու մեղքով է եղել:

Մոր և որդու միջև, փաստորեն, կանգնած է եղել հոր ստվերը, նրանք միմյանց մեղադրել են 2010 թվականին ինչ-ինչ պատճառով գործված ինքնասպանության համար:

Բնակարանը, որտեղ մայր ու որդի բնակվել են, սեփականության իրավունքով պատկանում է մորը և Վահանի քրոջը: Վահանը բնակարանի իր մասը մի քանի տարի առաջ նվիրատվություն էր արել մորը:

Դատարանը ամբաստանյալի պատասխանները գնահատել է որպես ոչ արժանահավատ: Նրա մեղքը հաստատված է գնահատվել հիմնականում տուժողի ցուցմունքներով և հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներով: Վկաների իրազեկության աղբյուրը եղել է տուժողը:

Ճիշտ է, գործով այդպես էլ չեն պարզվել դեպքերի կատարման կոնկրետ օրերը, չկան տուժողի պատռված գիշերանոցները, մարմնական որևէ վնասվածք, որ որդին պատճառել էր նրա նկատմամբ բռնանալու և ոտնձգելու ընթացքում, բայց ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատվել:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է ոչ թե տուժողի որևէ մարմնական վնասվածքը, այլ՝ որ 36-ամյա ամբաստանյալն ունակ է սեռական հարաբերություններ ունենալու:

Դատանարկոլոգիական փորձաքննության համաձայն՝ Վահան Խաչատուրյանը տառապում է «խրոնիկական ալկոհոլիզմ, 2-րդ ստադիա» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Խաչատուրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը սեռական ոտնձգության փորձերի համար մեղավոր է ճանաչել Վահան Խաչատուրյանին և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Ալկոհոլամոլությունից բուժելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Ալկոհոլամոլությունից Վահան Խաչատուրյանի բուժման գործը հարազատների կողմից ավելի վաղ կազմակերպելու դեպքում, հնարավոր է, որ նման զարգացումներ չլինեին, ընտանիքն էլ, ժամանակին մտահոգվելով Վահանի ճակատագրով, այսօր մտահոգված չէր լինի իր համբավի համար:

Եթե ամենաանտանելի հանցանքի կատարման պահին ինքնակառավարումը կորցրած ու հարբած որդուն մայրը կարողացել էր, իր ասելով՝ խաբել, համոզել և փախչել նրա ձեռքից, ապա չէ՞ր կարող որդու սթափության պահին համոզել ու տանել բժշկի: Հասնել նրան, որ երիտասարդը բուժման կուրս անցնի: Կամ հենց անսթափության ու ագրեսիվության պահին համապատասխան կլինիկային ահազանգեր:

Երբ դատավճիռը ուժի մեջ մտնի, Վահանը կրի պատիժն ու դուրս գա, ո՞ւր է գնալու: Տո՞ւն: Տանը նրան արդեն դժվար թե հանդուրժեն, կասեն, թե վախենում են: Եվ այդ տանը նա բաժին չունի: Բնակարանի իր մասը ժամանակին նվեր է տվել մայրիկին: Իսկ վերջինս, երբ, իր ասելով՝ հարևանի տանը խորհել է ապագայի մասին, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Այս ընտանիքում ողբերգությունն ու քայքայումը սկսվել են ավելի վաղ՝ դեռ մինչև Վահանի հոր ինքնասպանությունը, մինչև Վահանի կողմից գողություն կատարելը և ալկոհոլով տարվելը: Ինչ-որ խզում է եղել, հարազատական կարևոր կապերի անվերականգնելի ու աստիճանաբար կտրատում: Եվ եկել, հասել են այսպիսի մեղադրանքով քրեական գործի հարուցմանն ու այսպիսի հանցանքի համար դատավճռի կայացմանը:

Արե՞լ է-չի՞ արել. առանց կոնկրետ ապացույցների հենց միայն նման մեղադրանք ներկայացնելը, եթե անընդունելի արարքներն իրականում չեն եղել, և, թեկուզ բռնությունների ճնշման ներքո, նման բան խոստովանելը կամ իրականում, թեկուզ ալկոհոլի ազդեցության տակ, նման բան անելը այս մարդկանց հարաբերությունները դուրս են բերում ընտանեկան շրջանակից, մայր-որդի սուրբ սիրո նախապայմանից ու դնում են բոլորովին այլ հարթության վրա:

Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»
Ամենադիտված