Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին խորհուրդ ենք տալիս իրացնել ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։

Ինչպես գրում է minval.az-ը, Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, և որ օրեր առաջ այդ փորձն արվել է՝ կապված «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ (խոսքն օրերս Շուշիում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման մասին է)։

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ: Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին, անհիմն և անօրինական պահանջներ ներկայացնելու փոխարեն, զբաղվի եռակողմ հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմամբ՝ ապահովելով զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։

«Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հայտարարությունում։

Թուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
Ամենադիտված