Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԳՆ-ին ոչ ոք բանի տեղ չի դնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել նվիրված ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության 30 ամյակին: Ընդ որում Ադրբեջանն այս միջոցառումը կազմակերպել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հետ համատեղ: Մեկ տարուց ավելի է Հայաստանը ահազանգեր է ուղարկում ՄԱԿ-ին և նրա հարակից կառույցներին՝ նշելով, թե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակույթի արժեքներ են ոչնչացվում։ Ոչնչացվում են նաև հայկականության հետքը բոլոր զավթված տարածքներում: Միավորված ազգերի կազմակերպությունը և մյուս միջազգային կառույցները առանձնապես չեն արձագանքում հայկական կողմին, կամ, ընդամենը, ափսոսանք ու կարեկցանք են հայտնում: Սակայն, այն, որ միջազգային կարևորագույն այս կառույցը այսպիսի միջոցառման է մասնակցում, հստակ գիտակցելով դրա հետևանքները, վկայում է Հայաստանի Հանրապետության և գործող իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության իրական վերաբերմունքը:

Հայաստանի ԱԳՆ-ն նախօրեին ՄԱԿ-ի մշտական համակարգողի ներկայացուցիչ՝ Լիլա Պիտերս Յահիային հրավիրել է ԱԳՆ և բողոք հայտնել, թե Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպած միջոցառմանը և այդ կապակցությամբ ներկայացրել է Արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը: Միավորված ազգերի կազմակերպությունը որևէ կերպ չի արձագանքել, ինչպես նաև չի արձագանքել Հայաստանի ԱԳՆ մեկ այլ պահանջին՝ քայլեր ձեռնարկել վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը: Փոխարենը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Այդ կառույցի մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է և անընդունելի: Ավելին, տիկին Աբդուլաևան նշել է, թե Հայաստանի իշխանությունները հետևություններ չեն արել արցախյան 44-օրյա պատերազմից։ Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ Հայաստանին հերթական պատերազմով: Ընդ որում, Ադրբեջանը վաղուց այլևս չի թաքցնում իր ռազմատենչ նկրտումները և Հայաստանի նկատմամբ ունեցած իր պահանջները։ Փոխարենը միջազգային կառույցները ոչ մի կերպ չեն արձագանքում:

Ի՞նչ է սա. պարտվածի նկատմամբ վերաբերմո՞ւնք, թե՞ այլ ենթատեքստ ունեցող դրսևորում, բարդ է ասել: Ամեն դեպքում արձանագրենք, որ 2018 թվականի այսպես կոչված «հեղափոխությունից հետո, Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է միջազգային մեկուսացման, միջազգային գործընկերների արհամարհանքի և չափազանց բացասական վերաբերմունքի տիրույթում: Մեր երկիրը վաղուց այլևս ոչ ոք լուրջ չի ընկալում, ինչպես արտերկրում, այնպես էլ՝ ներսում:

Ռոբերտ Խաչատրյան

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնելՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Երկու զգուշացում ՄոսկվայիցԱրտառոց դեպք` ԵրևանումՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀ Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Լայֆ Մեդ» ԲԿ-ն՝ երեխայի մաhվան մասինԽաչատուրյանն ու Իրաքի նախագահը քննարկել են TRIPP-ը Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոա»-ն հաղթեց ու դեռ փլեյ-օֆֆում խաղալու շանսեր ունի «Հայաստանի «վերածրագրավորումը» . Ինչի՞ է փորձում հասնել Արևմուտքը Երևանին միլիոնավոր եվրոներ հատկացնելով» Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը «Խողովակային ընտրություն. ի՞նչ է թաքնված Երևան-Բեռլին համագործակցության հետևում» Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ․ պատմության այս օրը (12 դեկտեմբեր)Սպասվում են տեղումներՆաիրի համայնքի ղեկավարի եկամուտները 4 տարում 5 անգամ աճել են. «Ժողովուրդ» ԱԱԾ–ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը. «Հրապարակ» Սոթքում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են արել. բացառիկ. «Ժողովուրդ» Անկում՝ տարադրամի շուկայում8 հազար դոլարը 8 հարյուր է դարձել․ «Հրապարակ» Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. ԼավրովԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունըԵս մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հայտնվելով Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը
Ամենադիտված