Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իռլանդիա՝ Սուրբ Պատրիկի օր, ԱՄՆ-ի Բոստոն նահանգ՝ Անգլիական բանակի էվակուացիայի օր, Թաիլանդ՝ Ազգային Մուայ-Թայ ըմբշամարտի օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865- ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։

1962- Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն:

1964 – ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:

1988-Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին` իրենց ԼՂՀ-ի կազմում ընդգրկելու խնդրանքով։

1991-տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելոռուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան, Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումը իր տարածքում։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։

1994 —Ստեփանակերտ քաղաքի մոտ հայկական ուժերի կողմից խփվել է իրանական C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում իրանցի դիվանագետների ընտանիքներ, զոհվել են 19 ուղևորները և անձնակազմի 13 անդամները։

1995 —Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ընդհարում ՕՄՕՆ-ի և բանակային ստորաբաժանումների միջև։

1997- վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։    

2004-նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին: 

2011-Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում: Հանրահավաքի բազմահազար մասնակիցները հրապարակը վերանվաճելու կոչից հետո երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:

2015-Երևանում կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

2016-Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման` ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասեցին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ․ա․45 —տեղի է ունեցել ճակատամարտ հանրապետականների և Կեսարի զորքերի միջև Մունդի մոտ, որը ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, որն էլ իր հերթին, փաստացի, վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ Ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։

180- վախճանվել է Հռոմեական կայսրության կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։

461 — վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։

624 —Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը մահմեդականների և կուրայշիթների միջև։

1521 —Ֆերնան Մագելանի արշավախումբը ափ իջնելով՝ Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում հայտնաբերել է Ֆիլիպինները։

1524 —ծնվել է Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը, որը հանդիսացել է մայաների քաղաքակրթության ուսումնասիրող։

1628 —ծնվել է ֆրանիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։

1782 — վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։

1825 —Սանտա-Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան հանրապետության ստեղծումը։

1834 —ծնվել է գերմանացի ինժեներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։

1856 — ծնվել է ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելը։

1932 —Ֆինլանդիայի կառավարությունը ի նշան չոր օրենքի թեթևացման պատվիրել է 875 հազար շիշ սպիրտային խմիչք։

1845 —անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։

1861- ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։

1899-Անգլիայի Քենտ կոմսության Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավը ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ ՍՈՍ-ը։

1899 - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:

1930- ծնվել է ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, Լուսնի վրա իջած 8-րդ մարդը հանդիսացող Ջեյմս Իրվինը։

1937 —վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։

1950- ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։

1959 —Դալայ-Լամա 14-րդը իր համախոհների հետ Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։

1959 –վախճանվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1960 —Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։

1963- Ինդոնեզական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։

1966 —կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից․ «Վոստոկ 2» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։

1973- բացվել է Լոնդոնի կամուրջը։

2004 —Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել են 34 վանք և աղոթատեղի։

2020-վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված