Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրանք աշխարհում արդեն հայտնի են որպես քցող, անսկզբունք, անկարող ու անվստահելի միավոր». Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Չինաստանի և Ռուսաստանի միջև 2022թ. փետրվարի 4-ին ստորագրաված համատեղ հայտարարությունը և փետրվարի 24-ին, Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ օպերացիան միմյանց փոխլրացնող աշխարհաքաղաքական գործոններ են: Կարելի է ասել, որ դրանով սկիզբ է դրվել 1991թ.-ից կառուցվող և գործող աշխարհակարգի փոփոխությանը: Ռուս-չինական համատեղ հայտարարությունը՝ միջազգային փորձագիտական շրջանակներում, հիմնականում մեկնաբանվեց որպես «նոր ժամանակաշրջանի, ուժերի նոր դասավորվածության, նոր աշխարհակարգի» սկիզբ:

Իսկ ուկրաինական պատերազմն ըստ էության, նաև այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի կառուցած հակառուսական օղակն աստիճանաբար վերածվում չեզոք գոտու: Դա անշուշտ պատճառ կհանդիսանա հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ դերակատարման, ինչպես նաև եվրոպական անվտանգության համակարգի վերանայման համար:
Մոտ ապագայում ուկրաինական ռազմական գործողությունները կավարտվեն ամենայն հավանականությամբ ռուսական կողմի պայմաններով, և կսկսվի հետևանքների կարգավորման քաղաքական
վերադասավորումների տևական ժամանակահատվածը:

Վերջին երկու շաբաթների ընթացքում, աշխարհում կարելի է ասել խոշոր իրարանցում է տեղի ունեցել, որոնց “հում” փաստերն արդեն իսկ թույլ են տալիս ապագայի համար որոշ վերլուծություններ անել:

1. 1999թ-ից սկսված ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստան (ՆԱՏՕ-ի անդամությունը 16-ից դարձել էր 30) կարելի է ասել ավարտվեց: Ուկրաինայի և Վրաստանի անդամությունը գրեթե անհնար է: Ավելին՝ արևելաեվրոպական և մերձբալթյան որոշ երկրներ, ապագայում իրենց անդամությունը ՆԱՏՕ-ում կշարունակեն բացառապես քաղաքական մակարդակով:

2. Դեռևս 2021թ. նոյեմբերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի ներսում համակարգված գործողությունների բացակայության և կառույցի “ուղեղի մահվան” մասին: Այն ակնհայտ դարձավ նաև ուկրաինական ճգնաժամի ընթացքում, ինչը հետագայում կարող է հանգեցնել դաշինքի կազմի, կառուցվածքի և խնդիրների վերանայմանը:

3. Գերմանիան և Ֆրանսիան ձգտելու են ԵՄ-ն դարձնել նոր աշխարհակարգի տնտեսական և քաղաքական կարևոր կենտրոն: Դա իհարկե հնարավոր է իրականացնել եվրոպական բանակի ստեղծման և ԱՄՆ-ից քաղաքական լիակատար ինքնուրույնության ձեռքբերման միջոցով:

4. Եվրոպական անվտանգության կառուցման ամերիկյան մոդելը (Հարավսլավիան՝ ութ մասի բաժանելով) կարծես թե ավարտվելու է: Այդ պարագայում, եվրոպական նոր անվտանգությունը կախված է լինելու Ռուսաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից:

5. ԵՄ-ն և Հնդկաստանը Ռուսաստանի դեմ ինտեգրելու ԱՄՆ փորձերը կարծես թե չեն հաջողվում, և ապագայում ԵՄ-ն ու Հնդկաստանը ձգտելու են հանդես գալ որպես ինքնուրույն միավորներ:

6. Հաշվի առնելով վերջին տարիներին միջազգային իրավունքի և ուժերի հավասարակշռության փոփոխությունները՝ վերանայման կենթարկվի նաև ՄԱԿ-ի կառուցվածքը: Ի հայտ կգան համաշխարհային կարգավորման նոր սխեմաներ: Հնարավոր է, որ համալրվի նաև ՄԱԿ-ի անվտանգության Մշտական Խորհրդի կազմը:

7. Նոր աշխարհակարգը կստիպի, որ G7-ն իր գերակա դիրքերը զիջի G20-ին, իսկ համաշխարհային կառավարման լիբերալիզմի մոդելները փոխարինվեն նոր աշխարհակարգի սահմանվելիք կանոններով:

8. Տնտեսության միաբևեռ մոդելը կփոխարինվի բազմաբևեռ մոդելով: Հին աշխարհակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպեսիք են միացյալ տարադրամը (դոլար), միացյալ բանկը (համաշխարհային բանկ), Միացյալ ֆինանսական հաստատությունը (արժույթի միջազգային հիմնադրամ), միացյալ բանկային համակարգը (SWIFT), կարող են փոփոխվել, երբ այդ ինստիտուտների ներսում ձևավորվեն նոր այլընտրանքային կենտրոններ ու պահանջներ:

9. Միջազգային առևտրային իրավունքում կվերանայվի նաև Ատլանտիկայի դերը, ինչը նշանակում է, որ նոր աշխարհակարգը փոփոխությունների կարող է ենթարկել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

Աշխարհն արագ փոփոխվում է, ու ցավն այն է, որ մենք, որպես պետություն, այդ փոփոխվող աշխարհին զուգընթաց կուտակել ենք ահռելի կորուստներ, պրոբլեմներ, սպառնալիքներ ու նոր մարտահրավերներ: Հիմա արդեն պետք է մտածենք, հասկանանք ու գործենք՝ մեր տեղը, դերը, անվտանգ ու կայուն զարգացման մեխանիզմները գտնելու համար: Ակնհայտ է, որ տգետ ու կապիտուլյացված կառավարության հետ մենք չենք ունենալու որևէ կայուն ու անվտանգ հեռանկար: Սրանք աշխարհում արդեն հայտնի են որպես քցող, անսկզբունք, անկարող ու անվստահելի միավոր: Որոշումը հայ ժողովրդին է»:

Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ»
Ամենադիտված