Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստան-Հայաստան. երախտագիտության և «հավերժ բարեկամության» պարադոքսները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ng.ru-ն գրում է, որ մինչ Ռուսաստանը դիմադրում է ԵՄ երկրների կողմից պատժամիջոցների հարվածներին Ռուսաստանի ավանդական գործընկերներից մեկը՝ Հայաստանը, կարծես թե ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ մասնակցելով «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին: Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի անդամ է և բանակցությունների համար Փարիզ էր մեկնել այն ժամանակ, երբ այդ կառույցի առաջատար ուժերից մեկը՝ Ռուսաստանը, կռվում է, և նրա զինված ուժերի վրա կրակում են «եվրոպական գործընկերների» կողմից Ուկրաինային տրամադրված զենքով։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վարչապետի կայքը Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա էր մեկնել ոչ միայն աշխատանքային այցով։ Ուղևորությունը համընկնում է Փարիզի և Երևանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության հետ։ Ֆրանսիայում Փաշինյանին ուղեկցել էր տպավորիչ պատվիրակություն, որի կազմում են եղել Արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։  Այսինքն՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մերձեցման ցանկություն կա, ինչը զարմանալի չէ, քանի որ արևմտաեվրոպական այդ երկրում բավականին մեծ հայկական սփյուռք կա՝ մոտ 500 հազար մարդ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ ի սկզբանե էր անհանգստություն առաջացրել Կրեմլում, նա հենց սկզբից համարվում էր արևմտամետ քաղաքական գործիչ, ով ստիպված էր հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ վախենալով աշխարհաքաղաքական հետևանքներից։ Փաշինյանն իր ներկայիս պաշտոնին գալուց առաջ իրեն բավականին «ազատություններ» է թույլ տվել: Օրինակ 2013 թվականին որպես պատգամավոր դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին հայտարարելով, որ այդ կազմակերպությանն անդամակցելը կարող է ոտնահարել Հայաստանի ինքնիշխանությունը և չի բխում ազգային անվտանգության շահերից: 2016 թվականին ևս նա դեմ է քվեարկել Կովկասում հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ռուս-հայկական պայմանագրին համարելով, որ Հայաստանը պետք է ստեղծի իր համակարգը։ «Ռուսաստանը չի կարող համարվել Հայաստանի անվտանգության իրական երաշխավոր։ Ռուսաստանի հետ նման պայմանագիրը միայն անվտանգության ամրապնդման պատրանք է ստեղծում»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը։ Փաշինյանի ավելի ուշ հայտարարությունները, թե 2018 թվականի հեղափոխությունն ուղղված չէ Մոսկվայի դեմ, և ինքը չի ձգտում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ոչ մի կերպ չի հանգստացրել Մոսկվային։ Հետագայում բնականաբար շատերը Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը նրա հանդեպ տեսել են նրանում, որ Կրեմլը որոշակիորեն հեռավորությունից էր հետևել 2020 թվականի Ղարաբաղում հակամարտության զարգացմանը։ Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե արևմտամետ Փաշինյանը ազատեր իր աթոռը, այն զիջելով ավելի ռուսամետ քաղաքական գործչի։ Բայց նույնիսկ պատերազմում պարտվելը չհեռացրեց Փաշինյանին իշխանությունից, իսկ դրանից հետո նա երախտագիտությամբ հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որ Հայաստանը զգում էր Ռուսաստանի աջակցությունը Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ։

Սակայն «հավերժ բարեկամության» հաջորդ շրջանն, ըստ երևույթին, կարճատև էր, և այժմ, երբ Ռուսաստանը լիովին զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ, Հայաստանի վարչապետը այցելել է ոչ թե Ռուսաստան, այլ Ֆրանսիա։ Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում ֆրանսիական բիզնեսի ներկայացուցչության ընդլայնմամբ։ Մակրոնը իր հերթին ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման հարցում։ «Մեր քաղաքական, մշակութային և տնտեսական կապերը շարունակում են ամրապնդվել տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, պատվաստանյութերի չափաբաժինների տրամադրման միջոցով, որոնք կօգնեն Հայաստանին պայքարել համաճարակային ճգնաժամի դեմ, և վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմամբ»,- ասել է Մակրոնը։ 

Ֆրանսիայի ղեկավարը վերջերս ակտիվորեն փորձում էր իրեն խաղաղարարի դերում, սակայն, դատելով տեղեկություններից այդ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները միայն «շոշափել են միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները» և ներկա պահի գլխավոր քաղաքական իրադարձությունը: Իսկ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հարցը շոշոփվել է կա՛մ անուղղակի, կա՛մ այնպես, որ քչերը գիտեն բանակցությունների էության մասին։ Անհայտ է նաև, թե արդյո՞ք Փաշինյանը իր այդ այցը համաձայնեցրել է Մոսկվայի հետ, որը սովորաբար նյարդայնացած է արձագանքում իր դաշնակիցների արևմտյան երկրներին մերձեցնելու փորձերին։ Ի վերջո, նման բանակցությունների փաստով այն պահին, երբ Ռուսաստանի դիվանագիտական ​​և տնտեսական ուժերը ուղղված են պատժամիջոցներին հակազդելուն, Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանևրել Կրեմլի և Արևմուտքի միջև։ Ավելին, երկու աթոռի վրա նստելու նման ցանկությունն արդեն իսկ վատ է անդրադարձել Հայաստանի վրա, իսկ ներկայիս ստեղծված նյարդային աշխարհաքաղաքական իրավիճակում դա կարող է կործանարար լինել Հայաստանի արտաքին քաղաքականության համար, քանի որ Կրեմլը թույլ չի տա իր դաշնակցի սեպարատ շփումները «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
Ամենադիտված