Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահները չեն մասնակցել գրպանային նախագահի երդմնակալությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այժմ այլևս նախարար չունի։ Հայաստանի 5-րդ նախագահ է դարձել Վահագն Խաչատուրյանը, որը երեկ պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կեսօրին Ազգային ժողովի հատուկ նիստ է կայացել, որտեղ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը, երդվել հավատարիմ լինել սահմանադրությանը, լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցչի երդմնակալության արարողությանը չեն մասնակցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, այլ նաև Հայաստանի Հանրապետության նախկին չորս նախագահները։ Չի մասնակցել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, չի մասնակցել նաև Արմեն Սարգսյանը։

Հունվարի 23-ին հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանն ընդամենը օրեր առաջ շնորհավորում էր Վահագն Խաչատուրյանին ընտրվելու կապակցությամբ, խոստանում իր ուժերի ներածին չափով զորավիգ լինել նրան՝ իր առջև դրված պարտականությունները կատարելու համար։ Փոխարենը երեկ նա չի ներկայացել հանդիսավոր նիստին՝ այդկերպ իր արհամարհանքը ցուցադրելով Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Իհարկե, իշխանական քարոզչամեքենան այս որոշումից հետո, նախկին նախագահներին մեղադրում էր նախագահի ինստիտուտը արհամարհելու և հակապետական գործունեության մեջ։

Ավելի քան անլուրջ է նման մոտեցումը, ընդհակառակը, Հայաստանի նախկին 4 նախագահներն էլ, չմասնակցելով 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը, ցույց են տվել իրենց իրական վերաբերմունքը և իրենց գնահատանքը նախագահի ինստիտուտին։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լիարժեք նախագահ էին և ունեին լիազորությունների մեծ շրջանակ, Արմեն Սարգսյանն ընդամենը խեղաթյուրված սահմանադրությամբ փորձեց լուծել երկրի առջև խնդիրները, սակայն վերջում հրաժարական տվեց՝ նշելով, որ չունի բավարար լիազորություններ, որպեսզի կարողանա իրականացնել իր պարտականությունը։ Վահագն Խաչատուրյանը, փաստացի, ոչ թե Հայաստանի 5-րդ նախագահն է, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական գրպանային նախագահը և իր քայլերով առաջնորդվելու է միայն գործող իշխանության շահերով, ուրիշ՝ ոչինչ։ 

Սամվել Կիրակոսյան

Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ»
Ամենադիտված