Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուգանսկի շրջանի 70%-ը գտվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ․ ԼՌՎ ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լուգանսկի շրջանի մեծ մասը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, այդ հատվածում տարածվում է ռուսական քարոզչություն ու կեղծ լուրեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բջջային կապն աշխատում է, սակայն մեծ ընդհատումներով։ Երբեմն բջջային կապն ամբողջությամբ խափանվում է։ Վերանորոգող խմբերը փորձում են վերականգնել կապը, սակայն դա դեռ խնդրիր է», - նշել է Գայդայը՝ հավելելով, որ ներկայում ռուսական զորքերի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն սկսում է գործել ռուսական հեռուստատեսությունը։

Միևնույն ժամանակ նա կոչ է արել շրջանի բնակիչներին չվախենալ  ռուսական զորքերից, չհավատալ նրանց քարոզչությանը, պաշտպանել իրենց կյանքերը, չկորցնել հավատն Ուկրաինայի նկատմամբ, ծառայել միայն Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին, չդավաճանել երկրին ու հավատալ հաղթանակին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Երևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը․ պատմության այս օրը (08 ապրիլ)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԽոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին լույս չի լինելու Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի ԳալյանինԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումԿոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ» 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ» Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ ՓեզեշքիանԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՓարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով. ՀՅԴ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից OpenAI-ը հայց է ներկայացրել ու հորդորել հետաքննել Իլոն Մասկի «հակամրցակցային վարքագիծը» Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է Ղազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Խարգ կղզու վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Ավելի քան 14 միլիոն իրանցիներ պատրաստակամություն է հայտնել զոhաբերել իրենց կյանքը՝ երկիրը պաշտպանելու համար․ Փեզեշկիան Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա hարձակում է եղել, վիրավnրվել է 2 ոստիկան, hարձակվողներից 2-ը uպանվել են (տեսանյութ) Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով Պայթյուններ են որոտացել Յազդ քաղաքի մոտակայքում ու Թեհրանի աերոտիեզերական ենթակառուցվածքների տարածքում Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 2 զոհ Փաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Կրակnց՝ Էկոնոմիկայի նախարարությունում. կա տուժածՄոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է և անկարող է կառավարել Իրանը․ «The Times» Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»Հայաստանում կառավարության կողմից Եկեղեցու դեմ ուղղված գործողություններին հանրային արձագանք է ձևավորվումԵրևանին հիշեցրել են, որ նորվեգական կարմրախայտը նման չէ հայկական կարմրախայտինԵվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»1 զոհ, 2 վիրավոր․ ինչ է կատարվել «Շանգրի-Լա» խաղատան մոտԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
Ամենադիտված