Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե տնօրենն է ընտրում, կոռուպցիոն ռիսկերը մեծանում են. նախարարը՝ ուսուցիչների մրցույթի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կրթության եւ գիտության նախարարությունն այժմ մտածում է՝ ինչպես լուծել մանկավարժների աշխատանքի ընդունելու մրցույթի կարգը, որի համաձայն անցումային շեմը հաղթահարած մասնագետներից մեկին ընտրում է դպրոցի տնօրենը՝ իր իսկ ցանկությամբ: Պարզվում է, որ այս տարիների ընթացքում չի մշակվել որեւէ չափորոշիչ, որով տնօրենը կկարողանար ընտրություն կատարել մասնագետների միջեւ: Ըստ երեւույթին, ամեն ինչ թողնված է ուսուցիչների խղճին:

«Անցկացվում է մրցույթ, անցնում է 3 մասնագետ. նրանցից մեկը ստացել է 100 միավոր, մյուսը՝ 80, մեկն ունի մագիստրոսի կոչում, մյուսը՝ բակալավրի: Այստեղ արդեն տնօրենն ինքն է որոշում՝ ում ընդունել: Չկա մի չափանիշ, թե ինչպես պետք է ընտրի, օրինակ, պետք է առավելություն ստանա մագիստրոսի կոչում ունեցողը, կամ առավելագույն միավոր ստացողը: Եթե տնօրենն է ընտրում, կոռուպցիոն ռիսկերն են մեծանում: Կարող է նաեւ այնպես լինել, որ անցումային շեմը հաղթահարած մասնագետներից մեկը նույն գյուղից է, մյուսը դրսից է եկել, բնականաբար առավելություն են տալիս իրենց համագյուղացուն՝ առանց հաշվի առնելու, որ օրինակ, մյուսը մագիստրոսի կոչում ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը պատմեց, որ վերջերս իրեն մի աղջիկ էր դիմել, որն արդեն 5 տարի է՝ հաղթարահում է մրցույթի անցումային շեմը, սակայն տնօրեններից եւ ոչ մեկն իրեն աշխատանքի չի ընդունում: Տավուշի մարզից մինչեւ Երեւան. բոլոր դպրոցներում անցկացվող պատմության ուսուցչի ազատ տեղի համար անցկացվող մրցույթներին մասնակցած աղջկան ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունել:

«Մենք պետք է կանոնակարգենք այս խնդիրը: Թե ինչ լուծում կստանա հարցը, դեռեւս չեմ կարող ասել: Բաներ կան, որոնք տեսության մեջ լավ են, հենց օրինակ տնօրենների մրցույթը, բայց երբ 7-8 տարի տեսնում ես, որ օգտակար գործողության գործակիցը խիստ ցածր է եւ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը, ես անձնապես կողմնակից եմ, որ դա պարզեցվի կամ վերացվի»,- նշեց նախարարը:

Տնօրենների համար, ըստ Լեւոն Մկրտչյանի, իրենք արդեն ունեն չափորոշիչ՝ ինչպես բեռնաթափել բյուրոկրատական մրցույթի հետ կապված խնդիրը: Մանկավարժների համար անցկացվող մրցույթի համար նախարարությունը դեռ տարբերակներ է մտածում. «Կամ պետք է կանոնակարգել կարգերով, որ տնօրենին ազատություն չտրվի, որ ինքը չորոշի, թե ում աշխատանքի ընդունել, կամ վերացնել մրցույթի հասկացությունը: Մրցույթը լավ բան է առհասարակ, բայց եթե բացի ռիսկերից, որիշ ոչինչ չի ավելացնում, ուրեմն ավելի լավ է վերացնել, այդ վտանգից զերծ պահել: Երբեմն երբ ուզում ես լավ բան անել, հասարակությունը պատրաստ չի լինում եւ ստացվում է այլ պատկեր: Օգոստոսյան մեր խորհրդակցությունների ժամանակ մենք պետք է դեռ քննարկենք այս հարցը»:

Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըԱռողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Loud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըԻրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի ԻՀՊԿ-ն մեկնարկում է «Իրական խոստում 4» գործողության 48-րդ ալիքն իսրայելական թիրախների դեմ Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումՁյուն կտեղաԵվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»
Ամենադիտված