Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրողների համաշխարհային օր, Լսողության համաշխարհային օր, Ղրղզստան՝ Դրոշի օր, Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր, Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր), Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից), Լիբանան՝ Ուսուցիչների օր, Վրաստան՝ Մոր օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1842- ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։

1898- ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը։

1911- ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։

1918- կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, համաձայն որի՝ 4-րդ հոդվածի բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված  Արևմտյան Հայաստանի տարածքները այլ նաև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։

1930- բացվել է Համազգային ճեմարանը։

1933- վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակովբոս Տաշյանը։

1949- ծնվել է ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանը։

1953- ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։

1959- բացվել է Մատենադարանը։

1985- ծնվել է երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։

1988- «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառուցներին, որի մեջ մեղադրել է «Խորհրդային Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ»։

1992 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը, որի մեջ եղել են կանայք և երեխաներ, զոհվել է 16 մարդ։

2003-Հայաստանյան 6 հեռուստաընկերություններ ուղիղ եթեր են հեռարձակել հեռուստաբանավեճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։

2008 - Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:

2018- նոր էլեկտրագնացքը իրականացրել է իր առաջին երթուղին, որի ժամանակ 2 ժամվա ընթացքում Երևանից հասել է Գյումրի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1468-վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։

1575 —Մոգոլների կայսր Ակբար 1-ին Մեծը Տուկարոյի ճակատամարտում ջախջախել է բենգալացիներին։

1639 —Բոստոնի (ԱՄՆ) քոլեջը ստացել է Հարվարդ անունը ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։

1768- վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։

1804 —Ռուսաստանում Ալեքսանդր 1-ին ցարի հրամանով արգելվել է գյուղացիների վաճառքը առանց հողի, և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։

1842- վախճանվել է անգլիացի ճարտարապետ և փիլիսոփա Ռոբերտ Հուկը։

1845- Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։

1845- ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։

1847- ծնվել է շոտլանդացի գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։

1861- Ալեքսանդր 2-րդ ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։

1863-ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում է ընդունել բոլոր հնդկացիներին Կանզաս նահանգից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։

1875- Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։

1878 —Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի` Օսմանյան կայսրության կազմում առաջացել է Մեծ Բուլղարական ինքնավար կոմսությունը։

1894 —փարիզյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։

1921- կանադացի ֆիզիոլոգ Գրանտ Բանտինգը գործընկրների հետ համատեղ հայտնագործել է ինսուլին հորմոնը, որի համար 1923 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

1923- Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է «Թայմը»՝ աշխարհի նորությունների առաջին շաբաթաթերթը։

1924- Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվել է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը։

1933 —Պոտսդամում Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։

1938- Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։

1991- Էստոնիայում և Լատվիայում կայացած հանրաքվեներում ընտրողները քվեարկել են Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին:

2005 —Ստիվ Ֆորսեթը «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» ինքնաթիռով իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։

2008- վախճանվել է իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են
Ամենադիտված